Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար կոչեցյալը, ծնված լինելով Արցախում, ուրանում է իր հայրենիքը. Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է.
ՄԵՐՕՐՅԱ ՄԱՆԿՈւՐՏՆԵՐԸ
Վերջին տարիներին այնքան դավաճանական խոսքեր էի լսել, որ կարծես կորցրել էի զարմանալու ունակությունը։ Բայց կարդալով անվտանգության խորհրդի քարտուղար կոչված Արմեն Գրիգորյանի հարցազրույցը, հերթական անգամ ․․․ ոչ այնքան զարմացա, որքան ինձ համակեց հայ լինելու ամոթի զգացումը։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար կոչեցյալը, ծնված լինելով Արցախում, ուրանում է իր հայրենիքը։ Նորից ու նորից հիշեցի Չինգիզ Այթմատովի «Եվ դարից երկար է տևում օրը» վեպում նկարագրված մանկուրտներին։ Գերիներ, որոնց գլխին թշնամին հագցրել է նոր մորթված ուղտի պարանոցի կաշի և նրանք կորցնելով հիշողությունը, դառնում են թշնամու ամենահավատարիմ ստրուկները։ Եվ այդ մանկուրտները պատրաստ են սպանել հարազատ մորը և վաճառել հայրենիքը։ Այսօրվա մանկուրտների գրպանը թշնամին լցրել է միլիոններ, հանուն որոնց նրանք ուրանում և վաճառում են հայրենիքը։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար