Նույն տրամաբանությամբ Բաքվում Շիրվանշահերի պալատական համալիրն իրանական է. Վարդան Ոսկանյան
Բաքվի բռնապետական վարչախմբի սպասարկու ինչ-որ մի կիսագրագետ հերթական անգամ զառանցել է, թե Երևանի Կապույտ մզկիթն իբր ադրբեջանական է, այլ ոչ թե՝ իրանական։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Իրանագետ Վարդան Ոսկանյանը:
Նա նաեւ նշել է. «Հիմնական «կռվանն» այն է, որ մզկիթը կառուցող Երևանի խանն ունեցել է թյուրքական ծագում, իսկ քաղաքի՝ ժամանակի մահմեդական բնակիչների մեծամասնությունը եղել է թյուրքալեզու։
Մի կողմ թողնելով նույնիսկ այն, որ ո՛չ Երևանի խանը և ո՛չ էլ մահմեդականները չէին կարող երբևիցե պատկերացնել, որ իրենց հռչակելու են ադրբեջանցիներ, զավեշտալին այն է, որ նույն այս «կռվանների» համաձայն կստացվի, որ Բաքվում Շիրվանշահերի պալատական համալիրն իր բոլոր կառույցներով՝ այդ թվում մզկիթներով, ադրբեջանական չէ, քանի որ Շիրվանշահերն արաբական ծագում ունեցող ամբողջությամբ պարսկականացած արքայատոհմ էին, իսկ քաղաքի՝ ժամանակի մահմեդական բնակչությունը՝ բացառապես կովկասյան պարսիկներ (թաթեր)։
Հետևաբար, նույն «տրամաբանությամբ» Բաքվում գտնվող նշված ճարտարապետական համալիրը ոչ թե ադրբեջանական է, այլ՝ իրանական։
Լուսանկարում՝ Շիրվանշահերի պալատական համալիրը Բաքվում։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար