Լաս Վեգասի հրաձիգը «միայնակ գայլ էր»
Լաս Վեգասի շերիֆ Ջոզեֆ Լոմբարդոն հայտնել է, որ հոկտեմբերի 2-ին քանթրի ոճի երաժշտության փառատոնի ժամանակ ամբոխի ուղղությամբ կրակ բացած և 59 մարդու կյանք խլած Սթիվեն Փեդոքը հանցակիցներ չի ունեցել ու գործել է միայնակ:
«Ներկայում մենք այն կարծիքին ենք, որ նա միայնակ է գործել, միայնակ գայլ էր»,-մեջբերում է շերիֆի խոսքը CNN-ը:
Միևնույն ժամանակ, նա մանրամասնել է, որ զանգվածային սպանդի դրդապատճառները դեռևս հայտնի չեն:
«Ես չեմ կարող խելագարի գիտակցության մեջ մտնել»,-ասել է Լոմբարդոն:
Աղբյուրը մանրամասնում է, որ ոստիկանությունը խուզարկել է Mandalay Bay հյուրանոց-խաղատան 32-րդ հարկում գտնվող համարը, որտեղից Փեդոքն անկանոն կրակ էր բացել՝ վիրավորելով 520-ից ավելի մարդու:
Համարի, ինչպես նաև դրանից 80 մղոն հեռավորության վրա գտնվող նրա տան խուզարկության արդյունքում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք: Միայն հյուրանոցային համարում իրավապահները հայտնաբերել են 23 միավոր զենք, իսկ տանը՝ 19: Բացի այդ, 64-ամյա Փեդոքի տանը հայտնաբերվել են պայթուցիկ նյութեր, հազարավոր փամփուշտներ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտարարել էր, որ Փեդոքի հարձակման ու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման միջև կապ չկա:
Հավելենք, որ հարձակումից հետո տղամարդն ինքնասպան է եղել:


















































Մասնագետները հետազոտել են Լաս Վեգասի հրաձիգի ուղեղը
Լաս Վեգասում հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 59-ի, 527 վիրավորներից 150–ի վիճակը ծայրահեղ ծանր է
Լաս Վեգասում հրաձգության հետևանքով հայեր են տուժել
Լաս Վեգասում կրակահերթի հետևանքով զոհվել է առնվազն 50 մարդ, ավելի քան 200 հոգի վիրավորվել է (լուսանկարներ, տեսանյութ)
Կրակոցներ Լաս Վեգասի հայտնի խաղատներից մեկի մոտ. կան զոհեր ու վիրավորներ (Տեսանյութ)
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ