Քաղաքացու ստացած աշխատավարձն ու թոշակն իր սեփականությունը չէ՝ նա այլևս չի կարող տնօրինել, տիրապետել և կառավարել այն. Կարեն Ճշմարիտյան
Էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարտիյանն իր էջում գրել է.
«Զոմբի ֆինանսիստների մանկության երազանքն ու ժամանակավոր հաղթանակը, կամ՝
ձախողված պետությանը բնորոշ ևս մեկ դասական օրինակ
Քաղաքացու ստացած աշխատավարձն ու թոշակն իր սեփականությունը չէ՝ նա այլևս չի կարող տնօրինել, տիրապետել և կառավարել այն։
Հետևաբար, Հայաստանի Հանրապետության ազգային արժույթը` Հայկական դրամը չի կարող լինել սեփականություն։
Հաջորդիվ՝ քաղաքացիների մնացած սեփականությունը…
Օրինակ՝ սեփական բնակարանը հանձնվում է մասնավոր բանկին, իսկ պետությունը որոշում է, որ սեփականատերն իրավունք չունի օգտվել ննջարանից (զուգարանից), և այլն, կամ՝ սեփական ավտոմեքենան կանգնեցվում է մասնավոր բանկին պատկանող և պահպանվող տարածքում, իսկ պետությունը որոշում է, որ սեփականատերը կարող է օգտվել միայն առջևի նստարանից, և վարել միայն հինգշաբթի օրը… և այդպես շարունակ։
Թախանձագին խնդրանք իրավագետներին՝ պարզաբանել տարբերությունը։
Ստիպված եմ կրկին հրապարակել ներքոհիշյալը…»


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար