Իրանը տանկեր է մոտեցրել Քուրդիստանի հետ սահմանին
Իրանի Իսլամական Հանրապետությունը (ԻԻՀ) տանկեր և ծանր հրետանիներ է մոտեցրել իրաքյան Քուրդիստանի հետ սահմանին: Ըստ «Haberler» լրատվամիջոցի Էրբիլում այդ մասին հայտնել է մի քուրդ պաշտոնյա, որի անունը չի հրապարակվում:
Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ Իրանը Քուրդիստանի հետ սահմանին՝ Քասր ի Շիրին շրջանում, շարունակում է իրականացնել զորավարժություններ:Այդ զորավարժությունները սկսվեցին սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քուրդիստանում կայացած անկախության հանրաքվեից հետո:
Զորավաժությունների երկրորդ փուլում մասնակցություն կունենան նաև իրաքյան ուժերը: Եվ տանկերի ուղարկումը դիտարկվում է, որպես այդ զորավարժությունների մի բաղկացուցիչ մաս:
Նշվում է, որ իրանական կողմը շուրջ 12 տանկ է ուղարկել Քուրդիստանի հետ սահմանին Իրանը այդ զորավարժություններին գործի է դրել ռազմական ուղղաթիռներ անօդաչու թռչող սարքեր, հրետանային ստորաբաժանումներ:
Աղբյուրը պնդում է, որ Իրանի կողմից Քուրդիստանի հետ սահմանին տանկերի ուղարկման փաստը, հանդիսանում է իրաք-իրանյան զորավարժությունների բաղկացուցիչ մասը:
Աղբյուր` Ermenihaber.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ