Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նոր-Նորքի համայնքային ոստիկանները հայտնաբերել են գազային ատրճանակից օդ կրակած անձին ԱՄՆ-ը կարող է Ռուսաստանի հետ գործարքների գնալ մինչեւ Ուկրաինայում պատերազմի ավարտը. NYT Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքում կպաշտպանեն Գերմանիայի զինված ուժերը Արմավիրի համայնքային ոստիկաններն արագ բացահայտեցին մեքենայի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Հայաստանի պետական կամերային նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Հնդկաստանում և Չինաստանում Էմանուել Մակրոնը վառելիքի գները որակել է որպես անտանելի Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում միջին նորոգում է իրականացվում Ռումինիայի Օրադյա քաղաքում սկսվել է բույսերի կրկնակի ծաղկում Հորմուզի նեղուցով անցել է ընդամենը 4 բեռնատար նավ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Սեպտեմբերի 26- ին կմեկնարկի «Կոմիտաս» միջազգային փառատոնը Պարզաբանում Սամբոյի ֆեդերացիայի ֆինանսավորման վերաբերյալ

Նոր-Նորքի համայնքային ոստիկանները հայտնաբերել են գազային ատրճանակից օդ կրակած անձինԱՄՆ-ը կարող է Ռուսաստանի հետ գործարքների գնալ մինչեւ Ուկրաինայում պատերազմի ավարտը. NYTԼատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքում կպաշտպանեն Գերմանիայի զինված ուժերը Արմավիրի համայնքային ոստիկաններն արագ բացահայտեցին մեքենայի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ)Հայաստանի պետական կամերային նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Հնդկաստանում և ՉինաստանումԷմանուել Մակրոնը վառելիքի գները որակել է որպես անտանելիԾովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում միջին նորոգում է իրականացվումՌումինիայի Օրադյա քաղաքում սկսվել է բույսերի կրկնակի ծաղկումՀորմուզի նեղուցով անցել է ընդամենը 4 բեռնատար նավՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպՍեպտեմբերի 26- ին կմեկնարկի «Կոմիտաս» միջազգային փառատոնըՊարզաբանում Սամբոյի ֆեդերացիայի ֆինանսավորման վերաբերյալՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ 18.09.2026 (տեսանյութ)Ռուսաստանը նախատեսում է ինտենսիվ հարձակումներ Ուկրաինայի խոշոր քաղաքներումԱՄՆ-ում 20 տարվա ազատազրկման է դատապարտվել «Կրոկուս Սիթի Հոլի» հարձակմանն աջակցած ԻՊ անդամըՌուսաստանում սկսվել են խորհրդարանական ընտրություններըՍուրեն Պապիկյանն այցելել է Պեկինի Ազգային պաշտպանական համալսարան․ ձեռք են բերվել պայմանավորվածություններ (տեսանյութեր)ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն՝ ՄոնտեվիդեոյումՍամվել Կարապետյանի տնային կալանքը կրկին երկարաձգվեցՀայաստանի շախմատի հավաքականները կրկին վստահ հաղթանակներ տարան Նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր՝ Մինսկի փողոցումՆերդրողներին հորդորում ենք զգոն լինել. ԿԲ-ն՝ «G Class invest»-ի արժեթղթերի առաջարկի վերաբերյալՀՀ դեսպանը Հնդկաստանի առևտրի նախարարության ներկայացուցչի հետ քննարկել է տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարներըՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԳերմանիաԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԻրանի ԱԳՆ-ն արտաքսել է Շվեդիայի դեսպանատան աշխատակցինՀանրապետության 1142 դպրոցներում ոստիկանության ծառայողներն անցկացնում են «Օրինապահ հետիոտն» միջոցառումը (տեսանյութ)SpaceX-ը Falcon 9 կրող հրթիռ է արձակելՏարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցերը կարևորագույն նշանակություն են ստանումՀութիները շարունակում են մարտական ​​գործողությունները մի քանի ճակատումՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելKia EV9-ն ավելի պահանջված է դարձելՀորմուզի նեղուցում միջանցքի շուրջ պայմանավորվածությունը չի նշանակում դրա բացումՊատիվ էր ծառայել որպես «Չելսիի» նախագահՍուրեն Պապիկյանն ու ռազմարդյունաբերական խոշոր ընկերությունների ղեկավարները Պեկինում քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր (տեսանյութ)Թռչնի առողջական վիճակը գնահատվում է բավարարՄարտուն Գրիգորյանի կալանքը երկարաձգվել էԱպօրինի գույքի բռնագանձման ոլորտում Հայաստանի փորձը ներկայացվել է Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նիստումՄիշտ կարևոր է գիտակցել, որ աճելու տեղ ունեսՄիհրան Խաչատրյանը ազատվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնիցՄիջազգային հետախուզում է հայտարարվել Բորիս Նեմցովի դստեր նկատմամբ Կոնյակի գործարանում ԲՀԿ վարձակալած տարածքի մասին պնդումները սուտ ենՍտեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել էՍա բարձր մակարդակի խաղ էր, որտեղ մրցակիցը մեզանից լավն էրԴևիդ Բեքհեմը համոզմունք է հայտնել, որ Լիոնել Մեսսին այս տարի պետք է ստանա կարիերայում իր իններորդ Ոսկե գնդակըԻրանի դեմ երկկողմ պատժամիջոցներ Վրաստանը չի կիրառումՎստահ եղեք, շուտով մենք նրան կմոռանանք. այս պնդումը հերքել է Բուքինգհեմյան պալատըՆախատեսվում է վերանայել պետական պաշտոնյաների վարձատրության գործող համակարգըԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ մայրաքաղաքումՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
Կարծիք

Տարբեր իրադրություններում պայմանական թիկունքում իրավիճակը կարող է շատ ավելի խոցելի լինի, քան առաջին խրամատում

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քանի գլխավոր շտաբից խոսեցին առաջնագծում աստիճանաբար պարտադիր ժամկետային զինծառայողներին պայմանագրայիններով փոխարինելու հարցից, ապա մի քանի դիտարկում։

Առաջին, զինված ուժերում պայմանագրային անձնակազմի աստիճանաբար մեծացումը վերջին 2 տասնամյակում դրված օրակարգային հարց է եղել և ամեն տարի պայմանագրայինների թիվն աճել է։
Երկրորդ, տպավորություն կարող է ստեղծվել, որ այս քայլին գնում են, որովհետև պարտադիր ժամկետային զինծառայողները մարտական հերթապահություն արդյունավետ չեն իրականացնում։

Ես իմ աշխատանքային փորձից ասեմ, որ Պաշտպանության բանակում իմ իրականացրած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պարտադիր ժամկետային զինծառայողները ոչ միայն արդյունավետ են մարտական հերթապահություն կրելիս, այլ մարտական այլ առաջադրանքներ կատարելիս։

Ինչպես դիվերսիաններ հետ մղելիս, այնպես էլ 2016 և 2020 թվականների մարտական գործողությունների օրերին, մեծ թվով ժամկետայիններ, պատերազմական տարբեր դրվագներում աչքի ընկան սխրանքներով։

Այսինքն՝ այստեղ հարցը պետք է լինի ոչ թե ժամկետայիններին պայմանագրայիններով մեխանիկորեն փոխելու և արդյունավետություն բարձրացնելու մոտեցումը, այլ այնպիսի մոդելների կիրառումը, որի դեպքում ժամկետայինը՝ իր տեղում, պայմանագրայինը՝ իր դիրքում, կլինեն առավելագույնը արդյունավետ։

Այստեղ խնդիրը ոչ թե այն է, որ ես դեմ եմ պայմանագրայինների թվի՝ առաջնագծում էական մեծացմանը, այլ կարծում եմ, որ մարտական հերթապահության կրման, զորքերի մարտունակության բարձրացման համար անհրաժեշտ են համալիր միջոցառումներ, հակառակ դեպքում համակարգը կամ չի գործի կամ կգործի նվազ արդյունավետությամբ։
Երրորդ, երբ նշվում է, որ պարտադիր ժամկետային անձնակազմն աստիճանաբար առաջնագծից դուրս է բերվելու՝ ակնարկ կա նրանց անվտանգության ապահովման վերաբերյալ։

Այս տեսանկյունից՝

ա) Մարտական դիրքում պետք է առավելագույն անվտանգություն ապահովել ոչ միայն ժամկետայինների, այլ պայմանագրայինների, այդ թվում՝ սպայակազմի համար։

բ) Մեր օրերում զուտ անհատական անվտանգության տեսանկյունից շատ հարաբերական է գնահատել առաջին խրամատը կամ նրանից 5, 10, 15 կմ հետ տարբեր զորատեսակների մշտական տեղակայման վայրերը, դիրքերը, հրամանատարական կետերը, կրակակետերը և այլն։

Տարբեր իրադրություններում պայմանական թիկունքում իրավիճակը կարող է շատ ավելի խոցելի լինի, քան առաջին խրամատում։

2016, 2020 թվականների պատերազմը ևս սա ապացուցել է։ Հատկապես 44-օրյա պատերազմի օրերին, օրինակ՝ շատ ժամանակ թիկունքում, խորը թիկունքում Ադրբեջանը շատ ավելի վտանգավոր խոցումներ է իրականացրել, քան տարբեր զորամասերի պաշտպանության հատվածում։

Եվ այս տեսանկյունից, ասել, որ ժամկետայիններին հրաձգային ստորաբաժանումների կազմում մարտական հերթապահության չընդգրկելը անվտանգային խնդիր է լուծում, մեղմ ասած, շատ հեռու է իրականությունից։

Զինված ուժերում ցանկացած փոփոխություն պետք է դիտարկել համակարգային փոփոխությունների համատեքստում, որովհետև ցանկացած չհաշվարկված ծրագիր, փոփոխություն կարող է իր օղակում աշխատել, սակայն վնասել այլ օղակների բնականոն ծառայությունը»։