Կատալոնիայում սկսվել է անկախության հանրաքվեն, բնակիչները հերթ են կանգնել գիշերվանից
Կատալոնիայում մեկնարկել է անկախության պատմական հանրաքվեն, ընտրական շտաբերի կողքին գիշերվանից արդեն հերթեր են գոյացել, հայտնում է BBC-ի ռուսալեզու ծառայությունը:
Որոշ ընտրատեղամասերում կանգնեցվել են տրակտորներ՝ ոստիկանության հնարավոր միջամտությունը կանխելու համար: Հայտնի է նաև, որ Բարսելոնայում ոստիկաններն արդեն փորձել են հավաքել որոշ քվեատուփեր:
Ավելի վաղ իսպանական ոստիկանությանը հրամայվել էր առգրավվել հանրաքվեի հետ առնչություն ունեցող ցանկացած իր:
Թեև քվեարկությունը սկսվել է տեղի ժամանակով առավոտյան 9:00-ին, սակայն կազմակերպիչները հորդորել են քաղաքացիներին ավելի վաղ գնալ ընտրատեղամասեր՝ դրանք ոստիկանությունից պաշտպանելու համար:
Չնայած Իսպանիայի իշխանությունների ցուցաբերած հակազդեցությանը՝ Կատալոնիայում հանրաքվեի կազմակերպիչները վստահ են, որ հանրաքվեին մասնակցությունը բավականին բարձր տոկոս կկազմի:
Քվեարկության վայրում կատալոնցիներին քվեաթերթիկների վրա կտրվի ընդամենը մեկ հարց. «Դուք ցանկանո՞ւմ եք, որպեսզի Կատալոնիան դառնա անկախ պետություն՝ հանրապետության ձևաչափով», ընտրողներին մնում է միայն պատասխանել «Այո» կամ «Ոչ»:
Հիշեցնենք, որ Հիշեցնենք, որ Կատալոնիայի խորհրդարանի՝ Ժեներալիտետի որոշմամբ՝ անկախության մասին հանրաքվեն կանցկացվի այսօր՝ հոկտեմբերի 1-ին:
Մադրիդի իշխանություններն այս հանրաքվեն համարում են հակասահմանադրական և բացարձակ անօրինական:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ