Տրամաբանական է թվում, որ Ադրբեջանի պահանջով է Ավետիք Չալաբյանը կալանավորվել.Ստեփան Դանիելյան
Ավետիք Չալաբյանի մեղադրանքն այնքան անհեթեթ է ու անիմաստ նրան կալանքի տակ պահելը, որ առաջանում է հարց, որն է դրա պատճառը։Ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը.
«Կարծիք է ձեւավորվում, որ պատճառը պաշտպանության ոլորտում Ավետիքի կատարած կարեւոր գործունեությունն է։
2016-ից սկսած բանակի համար կարեւոր գործեր է կատարել' ռազմա-տեխնիկական բնագավառում ու դա շարունակ է Արցախում' նաեւ մինչ վերջերս Փարուխում, Արար հիմնադրամի շրջանակում։ Հնարավոր է, որ Փարուխի հանձնման է խոչընդոտել եւ դա է հիմնական պատճառը եղել։
Հիմքեր կա կասկածելու, որ գործող իշխանությունն Ադրբեջանի առջեւ, հասարակությունից գաղտնի, պարտավորություն է վերցրել բանակի արդիականացման համար քայլեր չկատարել, որի երաշխիքներից մեկն էլ ԳՇ-ի պետ չնշանակելն է։
Եթե ուշադիր լինեք, ապա Ալիեւի պարբերաբար զգուշացնում է մեր բանակի ռեֆորմների ու վերազինման չթույլատրելի մասին, ամենայն հավանականությամբ, հիմնվելով հնարավոր գաղտնի պայմանավորվածությունների վրա»,-գրել է քաղաքագետը:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար