Այս չորս տարիների ընթացքում չկա որևէ դատավճիռ
2018թ․ ստի և կեղծիքի հեղափոխությունից հետո, չորս տարիների ընթացքում, բազմաթիվ քաղաքական գործիչների քրեական մեղադրանքներ են առաջադրվել։ Ի դեպ, հիշեցման կարգով ասեմ, որ այդ քր․ գործերից շատերը վաղուց «մահացած» են՝ կամ կարճվել են, կամ «սառեցվել»։ Հիշեցնեմ նաև, որ այս չորս տարիների ընթացքում չկա որևէ դատավճիռ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։
«Վերջին ամսվա ընթացքում, վարչապետ կոչեցյալի հրահանգով, «իրավապահ» մարմինները նոր քր․ գործեր են թխում և ընդդիմադիր գործիչներին ձերբակալում, կալանում։Ահա նրանց ոչ ամբողջական ցանկը՝ Ավետիք Չալաբյան, Արմեն Գրիգորյան, Տարոն Մանուկյան, Սևադա Ղուկասյան, Իգոր Խաչատուրով, այսօր՝ Բագրատ Եսայան։
Մտածում ես, գուցե այսօրվա Հայաստանում այլևս անհարմար է, եթե քեզ նույնպես մեղադրանք չեն առաջադրել։ Արդեն սկսում ես կասկածել բոլոր նրանց վրա, որպես կոլաբորացիոնիստներ, ում մեղադրանք չի առաջադրված և ովքեր դեռևս ազատության մեջ են»,- գրել է Իշխանյանը։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար