Ավելի շատ զարմանում եմ ռազմական գործին քիչ թե շատ տիրապետող բարձրաստիճան զինվորականներից. Սենոր Հասրաթյան
Եթե հիշում եք, 44-օրյա պատերազմի օրերին երկրի ԶՈւ Գերագույն գլխավոր հրամանատարի պարտականությունները կատարող անձը, հանդես գալով կոչով, համայնքապետերին հորդորում էր 30 հոգանոց ջոկատներ ստեղծել և «կամավոր» մեկնել ճակատ ու պաշտպանել Հայրենիքը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԶՈւ գնդապետ, Արցախի ՊԲ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանը:
Նա նաեւ նշել է. «Զրոյից՝ մարտական գործողություններին զուգահեռ ստեղծված և շուրջ 30 տարի շարունակ կայացրած բանակը, որն իրավամբ, միջազգային տարբեր փորձագետների գնահատմամբ , համարվում էր տարածաշրջանում ամենամարտունակներից մեկը, փաստորեն այդ հայտարարությամբ «վերակազմավորվեց» ջոկատների և արդյունքում կրեց խայտառակ պարտություն...
Հիմա էլ ռազմական գործից բառացիորեն անտեղյակ, բայց երկրի պաշտպանության նախարարի աթոռն զբաղեցնող անձն է անցել «բանակի բարեփոխման» գործընթացին՝ այս անգամ արդեն թիրախ ընտրելով երկրի զինված ուժերի ուղեղը, այն է՝ Գլխավոր շտաբը...
Անկեղծորեն, սրանց քայլերից այլևս չեմ զարմանում, ես ավելի շատ զարմանում եմ ռազմական գործին քիչ թե շատ տիրապետող այն բարձրաստիճան զինվորականներից, ովքեր այսօր ծառայելով Հայոց զինված ուժերում, իրենց լուռ համաձայնությամբ դառնում են հազարավոր նվիրյալների արյամբ ու քրտինքով ստեղծված բանակի կազմաքանդման մասնակիցն ու մեղավորը...
Այս ամենի համար պատմությունը ոչ միայն հիշելու և մեղադրելու է սրանց, այլ ավելի շատ հենց ձեզ՝ պարոնայք գործող սպաներ...»։


















































Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Էթնա հրաբխի ժայթքման պատճառով Կատանիա քաղաքի օդանավակայանը չվերթներ չի իրականացնում
Օգտագործեք միայն համայնքի տրամադրած կամ շշալցված ջուր. Ավանեսյանը՝ Ծավի բնակիչներին
Պեսկովը հայտարարել է նավթի շուկայում իրավիճակի կտրուկ վատթարացման մասին
Առուշ Առուշանյանը ՔՊ-ի հետ դաշինք է ձևավորելու