Վախկոտները փակել են Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանը
Վախկոտները փակել են Երևանի մետրոպոլիտենի Մարշալ Բաղրամյան կայարանը, հավանաբար նաև ողջ մետրոպոլիտենը` առանց նախապես քաղաքացիներին տեղյակ պահելու` մեծ անհանգստություն պատճառելով հազարավոր քաղաքացիների։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, «Համախմբում» նախաձեռնության անդամ Էդգար Ղազարյանը:
Նա նաեւ նշել է. «Փակ է նաև Բաղրամյան պողոտան բոլոր տիպի տրանսպորտային միջոցների, այդ թվում Կոմիտասի պողոտայից, Կիևյան և այլ փողոցներից եկող հանրային տրանսպորտի համար։
Եթե դա անեի բողոքի խաղաղ ակցիայի մասնակիցները, ապա հարյուրավոր քաղաքացիներ բերման կենթարկվեին, նրանց նկատմամբ բիրտ և անհամաչափ ուժ կկիրառվեր, իսկ երբ դա անում է իշխանությունը, ոչ մի միջոց չի կիրառվում»։
Նշենք, որ այս պահին Բաղրամյան 26-ին տեղի է ունենում ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորրհդի նիստը, իսկ «Դիմադրություն» շարժումը երթով հասել է Բաղրամյան պողոտա, սակայն չի կարողանում մոտենալ Բաղրամյան 26 շենքով, քանի որ ոստիկանները մի քանի շղթա կազմած փակել են այն:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար