«Ասֆալտ փռողը, որ դարձել է ՀՀ Պաշպանության նախարար` շարունակում է բանակի հերն անիծել». Հայկ Կիսեբլյան
Ֆոտոլրագրող Հայկ Կիսեբլյանը գրում է. «Պատմության ուսուցիչ, ասֆալտ փռողը, որ դարձել է ՀՀ Պաշպանության նախարար` շարունակում է բանակի հերն անիծել, վտանգի ենթարկել զինծառայողներին ու պետությունը։
Կառավարությունը նախատեսում է փոփոխություններ անել բանակում։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հպարտությամբ է հայտնել այդ մասին, ներկայացնելով դրանք իբրև բարեփոխում։
Ըստ մի փոփոխության` գլխավոր շտաբի պետը կենթարկվի պաշտպանության նախարարին։ Այսինքն բարձրագույն աստիճանի պրոֆեսիոնալ սպան, որը նախկինում ինքնուրույն էր, կսկսի ենթարկվել քաղաքացիական չինովնիկին։ Նվաստացուցիչ մի բան…
Նախատեսվող մի այլ փոփոխությունով՝ Զինված ուժերի գլխավոր շտաբն այլևս չի զբաղվի գնումներով ու թիկունքի սպասարկմամբ, այսինքն ԳՇ-ն այլև չի զբաղվի զինված ուժերի օպերատիվ, տեխնիկական և թիկունքային ապահովմամբ, դա ևս կանեն քաղաքացիական պաշտոնյաները։
Այսինքն Գենշտաբը չէ, որ այսուհետև որոշելու է, թե ինչ զենք գնել, այլ բանակի հետ կապ չունեցող, անփորձ, քաղաքական գործիչները…
Այսինքն փաշինյանականները չեն մտածում խրատվել 100,000,000 դոլարից ավելի գումարով, առանց հրթիռի, անպիտան, ՍՈւ30 ինքնաթիռներ գնելու դասից և հենց էլ պատրաստ են էլի ու էլի կատարել նման գնումներ։
Բանակի ու հանրապետության համար` սա մահ է»։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար