Թաիլանդի նախկին վարչապետը Լոնդոնից քաղաքական ապաստան է հայցել
Թաիլանդի նախկին վարչապետ Յինգլակ Չինավաթը, որը հայրենիքում հեռակա 5 տարվա ազատազրկման է դատապարտվել հանցավոր անփութության համար, քաղաքական ապաստան տրամադրելու հայցով դիմել է Մեծ Բրիտանիային, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով նրա «Փհիա Թհանի» կուսակցությունում աղբյուրին:
Նախօրեին հայտնի է դարձել, որ քաղաքական գործիչը Դուբայ է փախել, որտեղ է ապրում նրա եղբայրը՝ Թաիլանդի եւս մի նախկին վարչապետ Թաքսին Չինավաթը: CNN-ի աղբյուրները հայտնել են, որ Յինգլակ Չինավաթը 2 շաբաթ առաջ ԱՄԷ-ից Լոնդոն է տեղափոխվել: Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարությունը այս կապակցությամբ դեռեւս մեկնաբանություններ չի տվել:
Նշվում է, որ նախկին վարչապետի փախուստը թաիլանդցիների համար մեծ անակնկալ է եղել: 2016 թվականին նա խոստացել էր դատավարությանը մասնակցել եւ իր անմեղությունն ապացուցել: Հարցազրույցում նա հավաստիացրել էր, որ երբեք չի մտածել փախուստի մասին:
Սեպտեմբերի 28-ին ոստիկանությունը Բանգկոկում խուզարկել է նախկին վարչապետի նստավայրը եւ նրա մերձավոր օգնականի տունը: Նրանք ԴՆԹ-ի նմուշներ են առգրավել, որպեսզի համեմատեն այն նմուշների հետ, որոնք վերցվել են ավտոմեքենայից, որը, ինչպես ավելի վաղ հաղորդվել է, օգտագործվել է նախկին վարչապետին Կամբոջայի սահման հասցնելու համար: Քննությունը մտադիր է պարզել բոլոր նրանց, ովքեր մասնակցել են փախուստի կազմակերպմանը եւ իրականացմանը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ