Նոր մանրամասներ՝ Անկարայում կայացած Պուտին - Էրդողան հանդիպումից
Երեկ սեպտեմբերի 28-ին, Անկարայում տեղի է ունեցել Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների` այս տարի հինգերորդ հանդիպումը, որը տևել է շուրջ երկու ժամ և որի ժամանակ երկու երկրների առաջնորդները քննարկել են Սիրիայի և Իրաքի Քուրդիստանի, ինչպես նաև ռազմատեխնիկական, էներգետիկ և այլ ոլորտներում համագործակցության հարցերը։ Հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Հանդիպմանը հետևած մամուլի ասուլիսին Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ սիրիական ճգնաժամը Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի շնորհիվ մոտ է կարգավորմանը:
«Պետք է խոստովանել, որ անվտանգության գոտիների ստեղծման շուրջ աշխատանքները բարդ էին ինչպես սիրիական հակամարտության կողմերի, այնպես էլ այդ գործընթացի երաշխավորներ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի համար։ Սակայն չնայած բոլոր դժվարություններին՝ մեզ հաջողվել է դրական արդյունքներ արձանագրել։ Համարում եմ այդ արդյունքները մեր բոլորիս հաջողությունը, ինչպես նաև մեր բարեկամ պարոն Էրդողանի հաջողությունը, քանի որ նա էր այս գործընթացի նախաձեռնողներից մեկը», - Անկարայում երեկ երեկոյան հայտարարել է Վլադիմիր Պուտինը:
Ինչ վերաբերում է երկկողմ համագործակցությանը, Պուտինը ասուլիսին նախ հայտարարել է, որ ընթացիկ տարվա յոթ ամիսներին ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջև անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 31․5 տոկոսով։
Օրակարգում էր նաև ռազմատեխնիկական համագործակցությունը։ Հիշեցնենք՝ վերջերս Անկարան Մոսկվայի հետ С-400 (S-400) զենիթահրթիռային համակարգ գնելու մասին համաձայնագիր է ստորագրել, որով Անկարան ռուսական վարկով ոչ միայն գնում է այդ գերհզոր համակարգը, այլ նաև դրանք Թուրքիայի տարածքում արտադրելու իրավունք, ինչպես նաև արտադրության հարցում Ռուսաստանի աջակցությունն է ստանում։
Պուտինն ու Էրդողանը քննարկել են «Թուրքական հոսք» գազատարի և «Ակկույու» ատոմակայանի հարցերը։ Այստեղ կան որոշ բիզնես տարաձայնություններ, սակայն դրանք կողմերը մտադիր են հաղթահարել։
Ասուլիսին Ռեջեփ Էրդողանը նաև հայտարարել է, որ եկող տարի Վլադիմիր Պուտինը նորից կայցելի Թուրքիա, որտեղ պետք է կայանա ռուս-թուրքական բարձր մակարդակի հանձնաժողովի հերթական նիստը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ