Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալու ԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելը Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնաս Ճապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճը Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում Երկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել է Ռաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը Nissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները Տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Պողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղը Հայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանը

Նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալուԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելըԱպօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնասՃապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճըԿենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվումԵրկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել էՌաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականըNissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիներըՏրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՊողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղըՀայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանըԻրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքումՌուսական Ռոստելեկոմ ընկերությունը նախատեսում է կառուցել ստորգետնյա տվյալների մշակման կենտրոններԱմփոփվել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթըՊարեկները ձերբակալել են իրավախախտումը չարձանագրելու համար կաշառք առաջարկած վարորդներինԳազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունովԵրևանում նոյեմբերի 3-ին ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԱլ Այինում կմեկնարկի աշխարհի Մ20 արագ և կայծակնային շախմատի առաջնությունը․ Հայաստանն ունի 3 մասնակիցԼՂ-ից տեղահանվածների հետ հանդիպման արդյունքում Աժ-ում երեք որոշում է կայացվելՀայՓասը գրասենյակ է բացել Շիրակի մարզումԿիրանցում անցկացվեց Աբգար Նազարյանի գավաթի երկրորդ խաղարկությունըՇրջանառության մեջ է դրվում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամԿասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունըՖլորիդայի շրջանային դատարանը կրկին մերժել է Դոնալդ Թրամփի հայցն ընդդեմ The Wall Street Journal-իՎերջին 3 տարում ԿԲ-ից որակյալ կադրերի արտահոսքը կրկնապատկվել էԵրևանի մանկապարտեզների հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են YES հարթակԿենտրոնական բանկը գազի գնի հետ կապված կանխարգելիչ գործողություններ չի կարող անել2027-ին պետբյուջեի եկամուտները 2026-ի համեմատ կաճեն շուրջ 500 մլրդ դրամով․ Վահե ՀովհաննիսյանՏեղումնառատ և սառը նոյեմբեր (տեսանյութ)Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)Եթե դա տեղի ունենա, ես կդառնամ պարոն վետոHaypass.am-ը գործում է բնականոն հունովSilicon Mountains 2026․ տեխնոլոգիաներ, նորարարություն և ներդրումներ՝ մեկ հարթակումԱրարատ–Արմենիան հանդես է եկել հայտարարությամբՄեղրին ապացուցեց, որ ունի մեծ ներուժ. Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026Զվարթնոց միջազգային օդանավակայանում չվերթերի ժամային սահմանափակումներ կգործեն93 տարեկանում նա մտադիր է ևս մեկ անգամ դուրս գալ մրցահարթակ«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները գnղության դեպք են բացահայտելՀանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվությունՀՀ ներսում «գաղտի պլանի» իրագործման ռեսուրսը չկաՀավանական է` սահմանազատման արտահերթ աշխատանքներ իրականացվեն. Մհեր ԳրիգորյանՔննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության միջև մաքսային ոլորտում համագործակցության հեռանկարներըՉինաստանն ու Օմանը համագործակցության փաստաթղթեր են ստորագրել մի շարք ոլորտներումՆեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո Ալինա Չարաևան Իտալիայում կայացած մրցաշարի հաղթող էԹՐԻՓՓ նախագծի մաս է կազմելու Նռնաձոր-Կարճևան երկաթուղին Հայաստան-Կիպրոս ֆուտբոլային հանդիպման տոմսերն արդեն վաճառքում ենԲնության հատուկ պահպանվող տարածքում ծառեր են հատվելՆորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողից համաձայնություն ստանալու անհրաժեշտություն չկա․ ՄՍՇՊՀ
Կարծիք

Տիգրան Աթանեսյանի նոր բացահայտումը՝ Սորոսի հայաստանյան գրասենյակի վերաբերյալ

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարը՝ գրելով․ «Կոռումպացված օլիգարխ Ջորջ Սորոսի հայաստանյան գրասենյակը փակելու համար հայցադիմումի նախապատրաստական փուլը, պարզվում է, լի է անակնկալներով:

Առաջին հայացքից այս տեղեկատվությունը բաց է և հասանելի բոլորին, բայց պարզվում է, ոչ ոք երբեք դրան ուշադրություն չի դարձրել, չի հանրայնացրել, իմ համար ոչ այնքան հասկանալի պատճառներով:

Այսպես՝ Հայաստանում 1997 թվականից գործող սորոսի հիմնադրամի պաշտոնական անվանումն է 2003 թվականից՝ «Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայկական մասնաճյուղ» առանձնացված ստորաբաժանում:

Ըստ այդ ստորաբաժանման կանոնադրության, այն չի հանդիսանում իրավաբանական անձ, այլ, այստեղ ուշադիր, հանդիսանում է Լիխտենշտեյնի Իշխանությունում գրանցված իրավաբանական անձի մասնաճյուղ:

Լիխտենշտեյնի Իշխանությունը հանդիսանում է օֆշորային գոտի, այսինքն՝ Հայաստանում գործող սորոսի գրասենյակը ոչ այլ ինչ է, քան օֆշորային կազմակերպության մասնաճյուղ: Անտեղյակների համար նշեմ, որ օֆշորային գոտիները սովորական բիզնես շրջանառության մեջ պարզապես հարկերից չասեմ խուսափելու, ավելի շուտ հարկային օպտիմիզացիայի, հարկերը նվազեցնելու միջոց են:
Բայց այս դեպքում, մենք գործ ունենք ոչ թե առևտրային կազմակերպության հետ, այլ ոչ կառավարական հիմնադրամի հետ, հետևաբար, առաջին հայացքից, որևէ իմաստ չկա այն գրանցել օֆշորային գոտում, քանի որ ոչ առևտրային կազմակերպությունը որևէ հարկ, բացառությամբ աշխատակիցների հարկերից, չի վճարում:

Ուստի օֆշորային գոտում հիմնադրամ գրանցելը ունի լրիվ այլ նպատակ:

Օֆշորային գոտում, բացի հարկերի բացակայությունից, բացակայում է նաև, որպես կանոն, որևէ տեսակի արդյունավետ հսկողություն գումարների ծագման կամ ստացման աղբյուրների նկատմամբ, այսինքն՝ սորոսի գրասենյակը նման եղանակով պարզապես թաքցնում է, թե որտեղից են ստացվում Հայաստանի սորոսականների ֆինանսավորման միջոցները:

Մյուս կողմից, դրա ստուգումը պարզապես անհնարին է, քանի որ Լիխտենշտեյնը նման պետական գործառույթներ չի իրականացնում: Էլ ավելի հետաքրքիր է, որ սորոսի միջազգային հիմնադրամի կայքում, որտեղ նշված է այդ կազմակերպության ողջ համաշխարհային կառուցվածքը, բացակայում է որևէ հիշատակում այն մասին, որ գոյություն ունի լիխտենշտեյնյան սորոսի գրասենյակ, որը մեծ հաշվով հենց նույն հայկական գրասենյակն է, քանի որ իրավաբանորեն մասնաճյուղը դա ինքնուրույն սուբյեկտ չի, այլ իր հիմնադրի մի մասն է:

Այսինքն՝ Հայաստանում գործող սորոսական գրասենյակը օֆշորային մի հիմնարկ է, որը դուրս է որևէ տեսակի ֆինանսական վերահսկողությունից:

Նման պայմաններում առավել, քան հավանական է դառնում, որ հայաստանյան սորոսական գրասենյակը չի ֆինանսավորվում անմիջապես կոռումպացված օլիգարխ Ջորջ Սորոսի (նա իմ կարծիքով, անգամ Հայաստանի տեղը քարտեզի վրա չգիտի և դա իրեն բացարձակ հետաքրքիր չէ) անձնական միջոցներից, այլ շատ հավանական է, որ այդ միջոցները տրամադրում է կամ Ջորջ Սորոսի անձնական ընկեր Ռեջեբ Թայիբ Էրդողանը կամ նրա կրտսեր եղբայր Իլխամ Ալիևը (վերջինս մի քանի հարյուր միլիոն դոլարի նվիրաբերություն է արել սորոսի հիմնադրամին):

Եվ շատ հավանական է, որ օֆշորային կազմակերպությունից անմիջապես ֆինանսավորվող, բայց օֆշորների դեմ հրապարակավ պայքարող, օրինակ, Արթուր Սաքունցը, Լևոն Բարսեղյանը, Թրանսփարենսի Ինթերնեշնլը և հարյուրավոր այլ կերպարներ, ստանում են իրենց «գործունեության» համար կեղտոտ ադրբեջանական կամ թուրքական փողեր, իսկ Դանիել Իոաննիսյանի հանրահայտ դռոնները, չի բացառվում, որ մատակարարում է անձամբ Սելջուկ Բայրաքտարը:

Կարծես թե, ինչպե՞ս չէր կարելի նկատել այս ամենը:

Իմ կարծիքով, շատ պարզ՝ ոչ ոք երկար տարիներ չէր հավատում, որ սա կարող է լինել իրականություն, մյուս կողմից բարձր գաղափարների տակ քողարկվող զանգվածը ստեղծում էր քաղաքացիական հասարակության շղարշ:

Այս ամենը ավարտվեց մեր ազգային աղետով, ուստի Ջորջ Սորոսի կամ, միգուցե, Ռեջեբ Էրդողանի հայաստանյան գրասենյակի գործունեությունը ենթակա է անհապաղ կասեցման, իսկ այնուհետև՝ լուծարման:

Հ.Գ. Լուսանկարում կոռումպացված օլիգարխ Ջորջ Սորոսը իր ընկերոջ՝ Էրդողանի հետ»: