Պուտինն ու Էրդողանը քննարկել են Իրաքի Քուրդիստանի հանրաքվեն
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իր թուրք գործընկերոջ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ, հաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակել աշխատել Սիրիայում լարվածության գոտիների թուլացման ուղղությամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Աստանայում Սիրիայի հարցով 6-րդ միջազգային հանդիպման ժամանակ լարվածության թուլացման 4 գոտիների ստեղծման պայմանավորվածություններին հետեւելու պատրաստակամությունը, այդ թվում Իդլիբ նահանգում, հաստատվել է,»,-ասել է Պուտինը:
Էրդողանի խոսքով՝ Ռուսաստանն ու Թուրքիան աջակցում են են Իրաքի ու Սիրիայի տարածքային ամբողջականությունը:
«Մենք Ռուսաստանի հետ միասին աջակցում ենք Իրաքի եւ Սիրիայի տարածքային ամբողջականությանը: Թուրքիան կշարունակի սերտորեն աշխատել Ռուսաստանի հետ Սիրիայում ճգնաժամի քաղաքական լուծումը ստանալու համար», - ասել է Էրդողանը:
«Այսօր քննարկել ենք Սիրիայի եւ Իրաքի հարցերը: Միակարծիք ենք Իրաքի եւ Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման հարցում: Հանրաքվեն օրինական չէ», - ասել է Էրդողանը:
«Իհարկե, քննարկել ենք նաեւ Իրաքի Քուրդիստանի հանրաքվեն: Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը հայտնի է՝ այն ներկայացված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ: Մենք այդ մասին պարոն նախագահի հետ արդեն խոսել ենք»,-ասել է Պուտինը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ