Նստածդ տեղն ամեն ինչ ունես՝ փող ունես, նավթ ունես, հանգիստ նստիր տեղդ. Էրդողանը՝ Բարզանիին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իրաքյան Քուրդիստանի իշխանությունն անկախության վերաբերյալ հանրաքվեի կազմակերպմամբ «ինքն իրեն կրակն է գցել» և ստիպված է լինելու տանել դրա հետևանքները, գրում է թուրքական «Այդընլըք» պարբերականը:
«Ոմանք իրենց կրակը գցելու հետևանքով լավ կայրվեն», - ասել է Էրդողանը:
Թուրքիայի առաջնորդը մեղադրել է Իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանիին նման քայլ կատարելուց առաջ այդ հարցը հարևանների ու պաշտոնական Բաղդադի հետ չքննարկելու համար։
«Դու մեզ հետ խոսեցի՞ր, Իրանի հետ խոսեցի՞ր, դաշնային պետության հետ խոսեցի՞ր: Ինչպե՞ս ես այսպիսի քայլ կատարում», - ասել է Էրդողանը:
Նա հեգնել է Բարզանիին՝ ասելով, որ վերջինս պետություն կառավարելը պատկերացնում է ցեղապետի պես հարց լուծելով, մինչդեռ դա այդպես չէ:
«Հյուսիսային Իրաքում՝ նստածդ տեղը, ամեն ինչ ունես. փող ունես, նավթ ունես, հանգիստ նստիր տեղդ», - դիմել է Էրդողանը Բարզանիին:
Ավելի վաղ Էրդողանը սպառնացել էր Իրաքյան Քուրդիստանին՝ հայտարարելով, որ մի գիշեր կարող են անսպասելի խուժել երկրի տարածք:
Հիշեցնենք, որ Քուրդիստանում սեպտեմբերի 25-ին անցկացված հանրաքվեի ընթացքում անկախությանն «Այո» է ասել քվեարկությանը մասնակցածների 92.73 տոկոսը: «Ոչ» է քվեարկել ընտրողների 7.2 տոկոսը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ