Հերթական տարածքների և բարձունքների կորստով խաթարվելու է մեր առաջնագիծը, և հսկայական անվտանգային խնդիրներ ու սպառնալիքներ են առաջ գալու
Երեկ Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը հայտարարել էր, որ ՀՀ իշխանությունները Բրյուսելում համաձայնել են սկսել խաղաղության պայմանագրի ստորագրումը, ըստ որի՝ նախատեսվում է այսպես կոչված «Ղազախի շրջանի 7 գյուղերի և Քյարքիի» հանձնում Ադրբեջանին (Տավուշի մարզի որոշ շրջաններ և Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղը)։ Այս մասին ֆեյսբուքում գրել է Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ԵՊՀ դասախոս Ալվինա Աղաբաբյանը.
«Անցել է մեկ օր։
ՀՀ արտգործնախարարությունից զրո արձագանք, զրո հերքում, ինչը նշանակում է՝ ասվածը ճշմարտություն է։
Մինչդեռ հիշյալ շրջանների հանձնումն Անդրբեջանին ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է ԵՎ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ.
▪️Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհների մի քանի հատվածներ անցնելու են թշնամուն դրանից բխող բոլոր հետևանքներով (ճիշտ այնպես, ինչպես Գորիս-Կապան ճանապարհի պարագայում),
▪️հերթական տարածքների և բարձունքների կորստով խաթարվելու է մեր առաջնագիծը, և հսկայական անվտանգային խնդիրներ ու սպառնալիքներ են առաջ գալու (ճիշտ այնպես, ինչպես եղավ Սյունիքում, Գեղարքունիքում և Վայոց Ձորում),
▪️ուղիղ հարվածի տակ է դրվելու Երասխը, որի ռազմակալումն Ադրբեջանի կողմից ընդամենը ժամանակի հարց կդառնա, և թշնամու համար ուղիղ ճանապարհ կբացվի դեպի Արարատյան դաշտ ու Երևան,
▪️տասնյակ գյուղեր կհայտնվեն թշնամու ուղիղ նշանառության տակ, ինչն իր հերթին կբերի այդ գյուղերի աստիճանական և ամբողջական հայաթափմանն ու կորստին։
1-ին նկարում Տիգրանաշեն գյուղն է և Թեժքար լեռը (1735մ), իսկ 2-րդ նկարում Թեժքարից բացվող տեսարանն է՝ ասես ափի մեջ փռված Արարատյան դաշտավայրը, որը կհայտնվի թշնամու ուղիղ նշանառության տակ՝ գյուղն ու լեռը Ադրբեջանին հանձնելու պարագայում...»


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար