Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալու ԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելը Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնաս Ճապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճը Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում Երկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել է Ռաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը Nissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները Տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Պողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղը Հայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանը

Նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալուԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելըԱպօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնասՃապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճըԿենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվումԵրկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել էՌաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականըNissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիներըՏրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՊողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղըՀայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանըԻրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքումՌուսական Ռոստելեկոմ ընկերությունը նախատեսում է կառուցել ստորգետնյա տվյալների մշակման կենտրոններԱմփոփվել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթըՊարեկները ձերբակալել են իրավախախտումը չարձանագրելու համար կաշառք առաջարկած վարորդներինԳազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունովԵրևանում նոյեմբերի 3-ին ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԱլ Այինում կմեկնարկի աշխարհի Մ20 արագ և կայծակնային շախմատի առաջնությունը․ Հայաստանն ունի 3 մասնակիցԼՂ-ից տեղահանվածների հետ հանդիպման արդյունքում Աժ-ում երեք որոշում է կայացվելՀայՓասը գրասենյակ է բացել Շիրակի մարզումԿիրանցում անցկացվեց Աբգար Նազարյանի գավաթի երկրորդ խաղարկությունըՇրջանառության մեջ է դրվում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամԿասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունըՖլորիդայի շրջանային դատարանը կրկին մերժել է Դոնալդ Թրամփի հայցն ընդդեմ The Wall Street Journal-իՎերջին 3 տարում ԿԲ-ից որակյալ կադրերի արտահոսքը կրկնապատկվել էԵրևանի մանկապարտեզների հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են YES հարթակԿենտրոնական բանկը գազի գնի հետ կապված կանխարգելիչ գործողություններ չի կարող անել2027-ին պետբյուջեի եկամուտները 2026-ի համեմատ կաճեն շուրջ 500 մլրդ դրամով․ Վահե ՀովհաննիսյանՏեղումնառատ և սառը նոյեմբեր (տեսանյութ)Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)Եթե դա տեղի ունենա, ես կդառնամ պարոն վետոHaypass.am-ը գործում է բնականոն հունովSilicon Mountains 2026․ տեխնոլոգիաներ, նորարարություն և ներդրումներ՝ մեկ հարթակումԱրարատ–Արմենիան հանդես է եկել հայտարարությամբՄեղրին ապացուցեց, որ ունի մեծ ներուժ. Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026Զվարթնոց միջազգային օդանավակայանում չվերթերի ժամային սահմանափակումներ կգործեն93 տարեկանում նա մտադիր է ևս մեկ անգամ դուրս գալ մրցահարթակ«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները գnղության դեպք են բացահայտելՀանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվությունՀՀ ներսում «գաղտի պլանի» իրագործման ռեսուրսը չկաՀավանական է` սահմանազատման արտահերթ աշխատանքներ իրականացվեն. Մհեր ԳրիգորյանՔննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության միջև մաքսային ոլորտում համագործակցության հեռանկարներըՉինաստանն ու Օմանը համագործակցության փաստաթղթեր են ստորագրել մի շարք ոլորտներումՆեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո Ալինա Չարաևան Իտալիայում կայացած մրցաշարի հաղթող էԹՐԻՓՓ նախագծի մաս է կազմելու Նռնաձոր-Կարճևան երկաթուղին Հայաստան-Կիպրոս ֆուտբոլային հանդիպման տոմսերն արդեն վաճառքում ենԲնության հատուկ պահպանվող տարածքում ծառեր են հատվելՆորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողից համաձայնություն ստանալու անհրաժեշտություն չկա․ ՄՍՇՊՀ
Կարծիք

Սիրելի ժողովուրդ, այսօր մենք կանգնած ենք ահռելի վտանգի առաջ…Բոլոր նրանք, ովքեր ընտրել են Նիկոլին ու այժմ ափսոսում են, պետք է դուրս գան փողոց

44-օրյա Արցախյան պատերազմում զոհված զինվոր Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ողջույն իմ սիրելի ժողովուրդ: Ես 44 օրյա պատերազմի հերոս նահատակ Հայկ Սարգսի Մելիքյանի մայրն եմ: Միայնակ մայր եմ, Հայկը իմ մինուճար զավակն էր: Հայկը հրետանավոր էր: Նա ընդամենը 19-ը տարեկան էր: Նա, իր մարտկոցի 20 զինծառայողների հետ, զոհվել է 2020թ. հոկտեմբերի 12-ին Հադրութում, Նիկոլ Փաշինյանի կողմից հրահրված ու ծախված պատերազմում:

2020թ. հոկտեմբերի 12-ից իմ կյանքը դաադարել է: Ես ու իմ նմամ ծնողները հայտնվել ենք անվերջանալի դժոխքում՝ ցավը, ափսոսանքը, կարոտը, զայրույթը, մեր հայրենիքի շարունակական գահավիժումը մեր ամենօրյա մղձավանջն են: Ցավն ավելի է ուժգնանում այն գիտակցումից, որ մեր երեխաները ողջ կմնային ու այսօր մեր կողքին կլինեին, թե չլիներ Փաշինյան ազգադավն իր ոհմակով ու այն ամբողջ դավաճանությունը, որին մենք բոլորս ականատես եղանք և որի զոհը դառձան մեր երեխաները:

Օրեր առաջ այդ մարդասպանը, մեր ազգի դահիճը, ով մորթել է մեր զավակներին, մեր ոսկե գենոֆոնդը, ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ կարող էինք ունենալ նույն իրավիճակը, բայց առանց զոհերի: Այդ անամոթի ցինիզմն ու սադիզմըը սահմաններ չունեն: Նա կարծես թե հերթական անգամ չափում է մեր համբերության սահմանը, և իհարկե հակազդեցության չհանիդպելով շարունակում է իր ազգակործան ուղին:

Ավելին ասեմ, նա և իր ենիչերիների ոհմակը, ես նրանց ենիչերիներ եմ անվանում, վստահ եմ գիտեք թե ովքեր էին ենիչերիները, դրանք հույն, հայ և այլ ազգային փոքրամասնություններին պատկանող որբեր էին, ում թուրքերը հավաքագրում էին ու դարձնում ամենադաժան մարդասպաններ, ու ուղարկում մորթելու իրենց իսկ ազգերին. Ուրեմն, այդ ենիչերիները մեզ ամենօր ներշնչում են, որ այլևս ոչինչ հնարավոր չէ անել, որ բոլոր որոշումները մեր ազգի ճակատագրի վերաբերյալ արդեն իսկ կայացված են գերտերությունների կողմից, որ մենք անուժ ենք, ու չենք կարող որևէ կերպ դիմադրել, որ մենք մատղացու գառ ենք:

Սուտ է: Մենք ի հեճուկս աշխարհի հազարամյակներ անցել ենք հրով ու սրով, ու գոյատևել ենք: Այո, այդ մարդակերպ ճիվաղն ու իր թիմը ջանք չեն խնայել, որ ռեկորդայաին ժամանակահատվածում ոչնչացնեն այն ամենն ինչ մենք արյամբ ու քրտինքով ստեղծել էինք մեր անկախության 30 տարիների ընթացքում, դիմակայելով երկրաշարժին, շրջափակմանը, պատերազմին, մթին ու ցրտին: Լավ կամ վատ, մենք ունինք պետություն, հաղթանակած բանակ և արժանապատվություն:

Այսօր, այս ենիչերիների թեթև ձեռքով, մեր պետության հիմքերը խարխլված են ու մենք ամեն օր գահավիժում ենք անդունդի խորքերը, մեր բանակը գլխատված է, իսկ մեր արժանապատվությունը հավասարեցված է հողին:

Սիրելի ժողովուրդ, այսօր մենք կանգնած ենք ահռելի վտանգի առաջ: Շատերը դա դեռ չեն գիտակցում, շատերը գիտակցում են, բայց չգիտես ինչու չեն միանում մեզ:

Սիրելիներ, մենք հապաղելու ժամանակ այլևս չունենք: Եթե այս ազգադավին հաջողվի հանձնել Արցախը, ապա հաջորդը հանձնվելու է Սյունիքը, այնուհետև Գեղարքունիքը, Տավուշը, Երևանը…. Այս մարդասպանի ախորժակը արյան հոտից խիսր գրգռվել է, ու եթե մենք սրան չկանգնեցնենք, ապա նա և իր թրքամոլ, անհայրենիք ոհմակը, կյանքի է կոչելու իր հղացած սատանայական ծրագիրը՝ այն է հայաստանի թուրքականացումն ու հայ ազգի վերջնական ոչնչացումը:

Մեր զավակները զոհվեցին, որ ձերոնք ապրեն: Մի ուրացեք նրանց անմեղ արյան գինը, մի մոռացեք, որ Արցախի ու Հայաստանի սուրբ հողի ամեն մի միլիմետրը ներկված է նրանց արյամբ, մի մոռացեք, թե անկախության 30 տարիների ընթացքում, որքան արյուն ու քրտինք է թափվել այդ հողի համար:

Որեմն եկեք միասնական լինենք, եկեք դառնանք մեկ բռունցք, եկեք մեկ անգամ էլ հավատանք մեր ուժերին:

Բոլոր նրանք, ովքեր ընտրել են Նիկոլին ու այժմ ափսոսում են, պետք է դուրս գան փողոց: Սխալվելը մարդու համար է, բայց մարդու համար է նաև սխալներն ուղղելը: Եթե մարդը կանգ է առնում, նա դատապարտված է մահվան: Պետք է առաջ շարժվել, պետք է դիմադրել, պետք է դուս գալ այս խայտառակ իրավիճակից: Եթե անգամ դատապարտված ենք մահվան, ապա պետք է արժանապատիվ մեռնենք: Սրանք պարզապես խոսքեր չեն: ես առավել քան որևէ մեկը գիտեմ այս խոսքերի արժեքը:

Ուրեմն միացեք սիրելիներ, մի հապաղեք, դուրս եկեք պայքարի, որպեսզի միասին հեռացնենք այս ազգակործան հրեշին և իր թրքամոլ ոհմակին, մաքրենք մեր տունն ու լծվենք մեր երազած հայրենիքի կառուցմանը, ու վստահ եմ, որ իմ Հայկը, իր ընկերները, մեր բոլոր հերոսները, մեր անմեղ նահատակները մեզ երկնքից կաջակցեն: Շնորհակալություն»: