ԱԺ-ն խուսափում է մինչև ապրիլի 24-ը հայ-թուրքական հարաբերությունների հարցով որևէ միջոցառում կազմակերպել
«Ազգային ժողովի նիստերի դահլիճում ապրիլի 21–ին նախատեսված «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հայեցակարգային դրույթների մասին» ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ լսումները չեն լինելու։
Նախագծի հեղինակը «Հայաստան» խմբակցությունն էր, Ազգային ժողովի կայքում էլ օրեր առաջ հրապարակվել էր լսումների վերաբերյալ հրավերը։
«Օրենքով նախատեսված պահանջները կատարվել էին, իսկ Ազգային ժողովի ղեկավարությունն էլ թույլտվություն էր տվել լսումներ անցկացնելու վերաբերյալ, սակայն վերջին պահին պատճառաբանեցին, թե տեխնիկական անձնակազմը Երեւանում չէ, չեն կարող սպասարկել։ Հակառակ մեր հորդորներին, որ մենք կապահովենք տեխնիկական մասը եւ ուղիղ հեռարձակում կլինի, մերժում ենք ստացել։
Առաջարկել են ապրիլի 24–ից հետո մեկ այլ օր անցկացնել լսումները։ Թերեւս Հայաստանի Ազգային ժողովը խուսափում է մինչեւ ապրիլի 24–ը հայ–թուրքական հարաբերությունների հարցով որեւէ հրապարակային միջոցառում կազմակերպել խորհրդարանում, որպեսզի իբր թե առանց նախապայմանների իրենց հետ խոսող թյուրքական իշխանություններին եւ Ադրբեջանին չզայրացնի»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը»։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար