Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալու ԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելը Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնաս Ճապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճը Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում Երկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել է Ռաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը Nissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները Տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Պողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղը Հայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանը

Նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալուԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելըԱպօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնասՃապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճըԿենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվումԵրկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել էՌաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականըNissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիներըՏրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՊողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղըՀայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանըԻրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքումՌուսական Ռոստելեկոմ ընկերությունը նախատեսում է կառուցել ստորգետնյա տվյալների մշակման կենտրոններԱմփոփվել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթըՊարեկները ձերբակալել են իրավախախտումը չարձանագրելու համար կաշառք առաջարկած վարորդներինԳազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունովԵրևանում նոյեմբերի 3-ին ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԱլ Այինում կմեկնարկի աշխարհի Մ20 արագ և կայծակնային շախմատի առաջնությունը․ Հայաստանն ունի 3 մասնակիցԼՂ-ից տեղահանվածների հետ հանդիպման արդյունքում Աժ-ում երեք որոշում է կայացվելՀայՓասը գրասենյակ է բացել Շիրակի մարզումԿիրանցում անցկացվեց Աբգար Նազարյանի գավաթի երկրորդ խաղարկությունըՇրջանառության մեջ է դրվում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամԿասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունըՖլորիդայի շրջանային դատարանը կրկին մերժել է Դոնալդ Թրամփի հայցն ընդդեմ The Wall Street Journal-իՎերջին 3 տարում ԿԲ-ից որակյալ կադրերի արտահոսքը կրկնապատկվել էԵրևանի մանկապարտեզների հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են YES հարթակԿենտրոնական բանկը գազի գնի հետ կապված կանխարգելիչ գործողություններ չի կարող անել2027-ին պետբյուջեի եկամուտները 2026-ի համեմատ կաճեն շուրջ 500 մլրդ դրամով․ Վահե ՀովհաննիսյանՏեղումնառատ և սառը նոյեմբեր (տեսանյութ)Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)Եթե դա տեղի ունենա, ես կդառնամ պարոն վետոHaypass.am-ը գործում է բնականոն հունովSilicon Mountains 2026․ տեխնոլոգիաներ, նորարարություն և ներդրումներ՝ մեկ հարթակումԱրարատ–Արմենիան հանդես է եկել հայտարարությամբՄեղրին ապացուցեց, որ ունի մեծ ներուժ. Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026Զվարթնոց միջազգային օդանավակայանում չվերթերի ժամային սահմանափակումներ կգործեն93 տարեկանում նա մտադիր է ևս մեկ անգամ դուրս գալ մրցահարթակ«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները գnղության դեպք են բացահայտելՀանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվությունՀՀ ներսում «գաղտի պլանի» իրագործման ռեսուրսը չկաՀավանական է` սահմանազատման արտահերթ աշխատանքներ իրականացվեն. Մհեր ԳրիգորյանՔննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության միջև մաքսային ոլորտում համագործակցության հեռանկարներըՉինաստանն ու Օմանը համագործակցության փաստաթղթեր են ստորագրել մի շարք ոլորտներումՆեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո Ալինա Չարաևան Իտալիայում կայացած մրցաշարի հաղթող էԹՐԻՓՓ նախագծի մաս է կազմելու Նռնաձոր-Կարճևան երկաթուղին Հայաստան-Կիպրոս ֆուտբոլային հանդիպման տոմսերն արդեն վաճառքում ենԲնության հատուկ պահպանվող տարածքում ծառեր են հատվելՆորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողից համաձայնություն ստանալու անհրաժեշտություն չկա․ ՄՍՇՊՀ
Կարծիք

Մի՞թե չկա մեկը, որ չափ դնի խոսքին և լռությանը․․․Կամ՝ Լսելով Հակոբ Մովսեսին․ Լիլիթ Գալստյան

Եվ մի՞թե չկա մեկը, որ չափ դնի խոսքին և լռությանը․․․Կամ՝ Լսելով Հակոբ Մովսեսին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Լրատվական հոսքում աչքիս է զարնում «ԱԺ ընդդիմությունը մեկ մարդու «ախրանա» է. նոր հոկտեմբերի 27-ի վտանգ կա» վերտառությամբ տեսանյութը։

Եթե Հակոբ Մովսեսի պատկերը չնկատեի, իբրև հերթական լրատվական աղբ՝ բաց կթողնեի։ Բաց կթողնեի նաև այն պարագայում, եթե Հակոբ Հակոբյանը սոսկ բանաստեղծ-թարգմանիչ Հակոբ Մովսեսը լիներ /իր քաղաքական հայացքներն հայտնի են/։ Բայց Հակոբ Մովսեսն /Հակոբ Հակոբյանը/ արդեն երեք ամիս է, ինչ անկախ /սահմանադրական/ պետական մարմին հանդիսացող Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ է։

Հանձնաժողով, որի անդամները ՀՀ Սահմանադրության 197-րդ hոդվածի 5-րդ, ինչպես նաև «Տեսալսողաական մեդիայի մասին» ՀՀ օրենքի 3-րդ կետերի համաձայն «Իրենց լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չեն կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ որևէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ:

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԵԼՈւՅԹՆԵՐՈւՄ ՆՐԱՆՔ ՊԵՏՔ Է ՑՈւՑԱԲԵՐԵՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԶՍՊՎԱԾՈւԹՅՈւՆ»:

Հունվարի 20-ին, Աժ լիագումար նիստի ժամանակ, մտահոգ մտավորականի առաքելությամբ, Հ․ Մովսեսը պնդում էր, որ ինքը 200 երգ գիտի՝ 200-ն էլ պետականության մասին։ Ասում էր, որ մեդիախուլիգանությունն անընդունելի է։ Մեր պառակտված հանրությունն ու դառը իրականությունը դատապարտող Հ․Մովսեսը հույս էր հայտնում, որ «քափը կնստի և կունենանք կարգին հասարակություն»։ Անաչառ մտավորականի հանգույն՝ նա ուրիշ մեծ-մեծ բաներից էլ խոսեց․ պետության կայացում, քաղաքացու կրթում, եթերը ատելության և հակազգային աղբից մաքրելու անհրաժեշտություն, անգամ դատապարտեց և արգահատելի համարեց եթերից հնչող ատելության խոսքը։

Պիտի խոստովանեմ․ գրչընկերային ու մշակութային ակնածանքով, հանձնաժողովի նիստում անգամ քվեարկությանը չմասնակցեցի․․․

Ու, ահա այսօր, ՀՌՀ անդամ Հ․ Մովսեսը՝ միանալով խորհրդարանում ծավալվող ազգային ուրացման և ատելության խոսքի հրավառությանը, այսպիսի պայծառացումներ է ունեցել․

«Հայաստանը էսօրվա ընդդիմություն հորջորջվող ընդդիմության համար եղել է մսուր, որտեղից իրանք կուշտ-կուշտ կերել են։

Հայաստանի էսօրվա ընդդիմությունը ապահովում է իր նախկին գործունեությունը՝ դրա տակ դնելով Ղարաբաղը, Շուշին, Հադրութը ազատագրելու դիմակները։

ԱԺ ընդդիմությունը ոչ այլ ինչ է, քան մի հոգու ախռանա։

Իբրև մտավորական և քաղաքա,ի, ես պահանջում եմ, որ ԱԺ մտնելուց առաջ իրենց շատ լավ ստուգեն՝ զենքերը, գրպանները, ատրճանակները, ավտոմատները։

Էդ խավը իր սոցիալական և օլիգարխիկ գործունեությունը պաշտպանելու համար ընդունակ է ամեն ինչի։ Ինչպես որ մի անգամ/հոկտեմբերի 27-ին/ արել է։ Ինչու ոչ՝ տասնապատիկ ավելին․․․»։

Եթե սովորական, շարքային իշխանամերձ մեկը լիներ, կարելի էր արհամարհել և անցնել, բայց ատելության, սոցիալական խավերի նշավակման, ի վերջո՝ սուտ մատնության խոսք է ասում իրեն մտավորական համարողը, ով պետք է, որ իմանա խոսքի արժեքը, ով ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ օրենքով պարտավոր է քաղաքական զսպվածություն դրսևորել, գիտակցել սեփական բառի գինը։

Հակոբ Մովսե՜ս, բա՞ երեք ամիս առաջ ԱԺ-ում էիր, և ԱԺ հավաքական ընդդիմությունն էլ էր դահլիճում, ինչո՞ւ քեզ զսպեցիր․․․

Հակոբ Մովսե՜ս, մի՞թե սա գիտելիքի, կրոնի, հոգու լուսավորության մասին բարձրաձայնող մտավորականի վարքագիծ է։

Հակոբ Մովսե՜ս, մի՞թե սա ՀՌՀ անդամի վարքագիծ է։

Հակոբ Մովսե՜ս, անգամ ՔՊ-ից առաջադրված լինելը ամենախոսություն, զրպարտություն և վիրավորանք չի ենթադրում։

Եվ մի՞թե չկա մեկը, որ չափ դնի խոսքին և լռությանը․․․

Հ․Գ․ Ի դեպ, ՀՌՀ անդամի երդման տեքստում նաև այսպիսի տողեր կան «․․․պարտականություններս կկատարեմ անաչառ, առավելագույն բարեխղճությամբ և ազնվությամբ, կգործեմ հրապարակայնության, անկողմնակալության և արդարության սկզբունքով` անկախ որևէ քաղաքական կամ տնտեսական շահից»»: