Արցախը չի կարող լինել Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման շրջանակներում․ Վարդան Ոսկանյան
Արցախը չի կարող լինել Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման շրջանակներում, քանի որ դրանով սկիզբ կդրվի Հայաստանի կենսունակ պետականություն ունենալու հազարամյակների ծրագրի փաստացի ոչնչացման մեխանիզմի գործարկմանը և լավագույն դեպքում «Էրմանիստան» ազգագրական ռեզերվացիայի ստեղծմանը։ Այս մասին Տելեգրամում գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Անմտության հետ սահմանակցող այն «մռայնությունը», որ Բաքվի բարբարոսական վարչախումբն իբր կհանգստանա, ստանալով մեր հայրենիքի մի հատվածը, չի դիմանում որևէ տրամաբանական քննության՝ հաշվի առնելով նաև այն, որ արդեն իսկ ձեռք գցելով իր երազանքի առավելագույնը՝ 7 շրջանները և Հադրութն ու Շուշին, արհեստածին այս գոյացությունը հիմա հավակնում է մնացյալ Արցախին և հող նախապատրաստում Սյունիքի համար՝ ստեղծելով ինչ-որ «Արևելյան Զանգեզուր» բռնազավթված տարածքներում։
Ուստի, Արցախից հրաժարումով Հայաստանի Հանրապետության համար գոյաբանական մարտահրավերները ոչ թե ավարտվելու, այլ միայն ավելանալու են՝ այն էլ վատթարագույն ստարտային պայմաններով»,- գրել է Ոսկանյանը։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար