«Արցախում կլինեն սրացումներ, կունենանք մի քանի գծով հարձակման փորձեր». Ալեն Ղևոնդյան
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ենթադրում եմ, որ Արցախում (ու նաև ՀՀ-ում) կլինեն սրացումներ, կունենանք մի քանի գծով հարձակման փորձեր, անգամ կլինեն զոհեր այդ թվում խաղաղ բնակչության շրջանում․․․չեմ բացառում, որ անգամ խաղաղապահների վրա կկրակեն, բայց սա Արցախի նոր կարգավիճակի սկիզբն է լինելու․․․ հիշեք Արցախը չի լինի Ադրբեջանի կազմում, ու սա էմոցիոնալ զեղում չէ, այլ գեպոլիտիկ հարցադրում, քանի որ Արցախն է նաև որոշում ռեգիոնի ուժային բալանսի ապագան։
Ավելին՝ կգա մի օր, երբ ՀՀ-ն ինքը «կմիանա» Արցախին։
Սա կարող եք սքրին անել, պահել ու հետո, եթե ասածս չլինի, հիշեցնել ինձ։
Իսկ ՀՀ-ում իշխանափոխություն ավելի շուտ կլինի, քան թե՝ ոչ․ ու իշխանության կարող է գալ նախ՝ ամորտիզացիոն, ապա՝ շատ <նոր> թիմ։ Բայց, որ դա վաղը լինի, այսօր պետք է պայքարել կոնկրետ, առարկայական և ոչ թե ՖԲ-ում։
Այ սենց բաներ գիշերվա էս ժամին։
Բայց մինչ այս ամենին հասնենք, դեռ պետք է շատ ինքնամաքրվել․ ասածս որն՝ ցուցակներ կազմեք, թե ով դեմ չէր Արցախը թորքին հանձնելուն․ կազմե՛ք էդ ցուցակները, պետք են գալու։
Մոռացա ասեմ հեշտ չի լինելու, զոռ ա լինելու»։


















































Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը
Օգտագործեք միայն համայնքի տրամադրած կամ շշալցված ջուր. Ավանեսյանը՝ Ծավի բնակիչներին
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
Էթնա հրաբխի ժայթքման պատճառով Կատանիա քաղաքի օդանավակայանը չվերթներ չի իրականացնում
Պեսկովը հայտարարել է նավթի շուկայում իրավիճակի կտրուկ վատթարացման մասին