«Ալիևի վրայից մաքրում են արյան հետքերը, և այս հարցում Նիկոլին օգտագործում են որպես քիսա». Արմեն Աշոտյանը՝ Բրյուսելի հանդիպման մասին
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Քիչ առաջ հրապարակվեց Եվրոպական խորհրդի նախագահի հայտարարությունը Բրյուսելյան հանդիպման մասին։
Կարճ՝
1. Ոչ մի խոսք Արցախի, իր ապագայի, կարգավիճակի մասին։
2. Ոչ մի խոսք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտի մասին։
3. Ադրբեջանական վերջին ոտնձգությունների ոչ մի դատապարտում։
4. Փոխարենը՝ ԱԳՆ-երին հանձնարարական աշխատել խաղաղության պայմանագրի նախապատրաստման ուղղությամբ։
5. Փոխարենը՝ Համատեղ սահմանային հանձնաժողով ստեղծելու հանձնառություն՝ մինչև ապրիլի վերջ։
6. Հայ ռազմագերիների հարցը հավասարեցված է անհետ կորածների հարցին ( ենթադրաբար՝ Ադրբեջանի կողմից առաջին պատերազմում)։
7. Աջակցություն զորքերի հայելային հետքաշմանը (Քարագլխում տեսանք դրա վտանգավոր հետևանքները)։
Ալիևի վրայից հետևողականորեն մաքրում են արյան հետքերը, և այս հարցում Նիկոլին օգտագործում որպես քիսա։
Արցախի ուրացության հարցում Նիկոլը բավարարում է բոլորին, և այս հարցում օգտագործվում է որպես Քիսո։
Մնացածի մասին՝ վաղը»։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար