«Մի հանրահավաք էլ դուք կազմակերպեք, որ պարզ լինի՝ ձեր կողքը բացի տնեցիներից աջակից կա՞, թե՞՝ ոչ». Շարմազանով
Երեկվա հանրահավաքը սկսել են քննադատել նիկոլասեր որոշ «ընդդիմադիրներ»։
Մեկն ասում է՝ օպերայում մի քիչ ազատ տեղ կար, մյուսը՝ նախկիններից էր «նեղված, իսկ էն մյուսը՝ թե բա իշխանափոխություն տեղի չունեցավ։
Ու դա ասում են «ուժեր», որոնց «կուսակցությունների» քաղաքական կապիտալը միասին վերցրած 0,5-1,5 տոկոս է կազմում, իսկ ամենամեծ քաղաքական հաջողությունը՝ կապիտուլյանտների հետ նույն սեղանին /այդ թվում հարսանիքների ու խնջույքի/նստելն է իբրև արտախորհրդարանական «ընդդիմություն»։
Ժողովուրդ ջան, ընդդիմության ընդդիմությունը՝ իշխանություն է արդեն փաստացի։
Իսկ ձեզանից շատերը ոչ այնքան իշխանությանն են քննադատում, որքան խորհրդարանական ընդդիմությանը։
Մի հանրահավաք էլ դուք կազմակերպեք, որ պարզ լինի ձեր կողքը բացի տնեցիներից աջակից կա՞, թե՞՝ ոչ։
Կապիտուլյանտ ռեժիմին «քաղաքական աջակցություն» ապահովելն ավելի վատ է, քան նույնիսկ կապիտուլյացիայի սիմվոլ լինելն է։
Հետո էլ նեղսրտում են՝ ինչո՞ւ են մեզ հաճախորդի տեղ դնում։
Հ.Գ. Ուշադրություն. խոսքս սրտացավ ու հայրենասեր քաղաքացիներին չի վերաբերում։ Այն վերաբերում է կոնկրետ կուսակցական շրջանակների, որոնք զբաղված են կապիտուլյանտների ռեժիմի պաշտպանությամբ»։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար