Գործող վարչապետը նպատակ ունի Արցախը հանձնել Ադրբեջանին
Այսօր ՀՀ գործող վարչապետը նպատակ ունի Արցախը հանձնել Ադրբեջանին։ Նա, Արցախը հանձնելով, Հայաստան է հանձնում, Հայաստան հանձնելով էլ հային է ոչնչացնում։ Ուստի ո՛չ խոսելու, ո՛չ ելույթների ժամանակ այլևս չկա, պետք է գործել։
Ստացվում է այնպես, որ այսօր Արցախի ազատագրման երկրորդ շարժում պետք է սկսել, Երևանից։ Այս մասին գրել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։
«Հայաստանը որպես պետություն ձևավորվեց եւ անկախացավ Ղարաբաղյան շարժմամբ։ Այսինքն Արցախի ազատագրումը փաստացի Հայաստանին Հանրապետություն դարձրեց։
Արցախի ազատագրումը հազարավոր նվիրյալների` և այդ թվում ՀՀ երկրորդ նախագահ Ռ.Քոչարյանի և ՀՀ երրորդ նախագահ Ս.Սարգսյանի ջանքերով եղավ։
Շատերը նահատակվեցին ու անմահացան։
Այսօր ՀՀ գործող վարչապետը նպատակ ունի Արցախը հանձնել Ադրբեջանին։
Նա, Արցախը հանձնելով, Հայաստան է հանձնում, Հայաստան հանձնելով էլ հային է ոչնչացնում։
Ուստի ո՛չ խոսելու, ո՛չ ելույթների ժամանակ այլևս չկա, պետք է գործել։
Ստացվում է այնպես, որ այսօր Արցախի ազատագրման երկրորդ շարժում պետք է սկսել, Երևանից։
Պարզ ասեմ` անհատապես այսօր որևէ մեկը սրան չի կարող լուծել, ուստի ամեն բան մի կողմ դնելու ու քաղաքական ջանքերը մեկտեղելու ժամանակն է։
Անդառնալիության գործնական շեմն անցնելը միգուցե շաբաթների հարց է լինելու, հետևաբար լիդերները ու թիմերը պետք է կոնսոլիդացվեն ու միացյալ ուժով խնդրին դիմագրավեն։
Նիկոլի իշխանազրկումն խնդիր է, որը պետք է լուծել. իսկ նպատակը Արցախի ու ՀՀ պահպանումն է։
Մի բան էլ. այս պետությունը մերն է, ու մենք պիտի պահենք։ Ձեր/մեր չքայլերը հանկարծ չհիմնավորենք ռուսներից, եվրոպացիներից կամ այլ ազգերից ինչ որ սպասումներով կամ դրանց բացակայությամբ։
Եթե դու քո տան խնդիրները լուծում ես հարևանի ներգրավմամբ, նրա մասնակցությամբ, ուրեմն մի զարմացիր, որ մի օր էլ քո կինը հարևանից զավակ ունենա, քեզ էլ, քո իսկ տանից, դուրս կշպրտեն։ Էս ա»,- գրել է Ղևոնդյանը։


















































Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Օգտագործեք միայն համայնքի տրամադրած կամ շշալցված ջուր. Ավանեսյանը՝ Ծավի բնակիչներին
Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Պեսկովը հայտարարել է նավթի շուկայում իրավիճակի կտրուկ վատթարացման մասին
Էթնա հրաբխի ժայթքման պատճառով Կատանիա քաղաքի օդանավակայանը չվերթներ չի իրականացնում
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը