Հերթական խայտառակությունը
Երեկ Անվտանգության Խորհուրդ կոչված մարմինը, վարչապետ կոչվածի շուրթերով հերթական աղերսանքն, այն է՝ հերթական կապիտուլյացիային պատրաստ լինելը հղեց Ադրբեջանին։ Այսօր ԱԺ նախագահ կոչված երևույթը ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովում հաստատել է Հայաստանի ղեկավարության աղաչանք-պաղատանքը։ Պատկերացնում եմ, թե ներկաները ինչ արհամարհանքով են ծափահարել արժանապատվությունից զուրկ խեղճուկրակին։ Այսինքն, մենք պատրաստ ենք ցանկացած պայմանների, ցանկացած նվաստացման, պատրաստ ենք հրաժարվել Արցախից, պատրաստ ենք «Զանգեզուրյան միջանցքին», այն է՝ հանձնել Սյունիքը։ Սպասվելիք «խաղաղության պայմանագիրն» իրականում Հայաստանի վերջնական կապիտուլյացիան է լինելու։ Այն ավելի խայտառակ փաստաթուղթ է լինելու, քան Ալեքսանդրապոլի, Կարսի, Մոսկվայի պայմանագրերը։ Եվ այս ամենը հանուն պետական անվտանգային գլխացավանքից ազատվելու, սեփական իշխանությունը հավերժացնելու, հարստանալու և վայելքների համար։
Եվ ի՞նչ․․․ Եվ ոչի՞նչ․․․Նորից ու նորից եմ կրկնում․ Սպասվելիք արհավիրքի պատասխանատուն միայն Արցախը դավադրաբար հանձնած իշխանությունը չի լինելու։ Պատասխանատու ենք լինելու բոլորս՝ խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերը, բարձրաստիճան զինվորականությունը, մտավորականները և բոլոր, բոլորը։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար