Մարուքյանի հոգին ազատվեց «կառուցողական ընդդիմադիրի» տառապանքներից, հանգչես խաղաղությամբ որպես քաղաքական գործիչ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադարձել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնում «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի նշանակմանը։ Գրառման մեջ ասվում է․
«Էդմոն Մարուքյանի համար շատ ուրախ եմ։
Տարիներ շարունակ ասում էի ու ապացուցում, որ նա եւ իր կուսակցությունն ընդդիմություն չեն, այլ Նիկոլի գրպանային կցորդը։
Մեծ մասը հասկանում էր ( վերջին համապետական եւ Վանաձորի ընտրություններին ԼՀԿ ստացած ձայները վկա), ոմանք նեղվում էին, Էդմոնն էլ ինձանից նեղանում էր։
Իզուր։ Ես ճիշտ էի, ոմանք՝ միամիտ էին, իսկ Էդմոնը՝ լատենտ նիկոլական։
Մարդկայնորեն ափսոս։ Նիկոլից խելացի, Նիկոլից գրագետ, Նիկոլից ներկայանալի։
Հա, հասկանում եմ, որ Նիկոլի պարագայում դա դժվար չէ, բայց այնուհանդերձ փաստը մնում է փաստ։
Ազգային ու պետական շահերի մասին ինձ լոլոներ չկարդալ։ Այդ շահերը նախ պահանջում են Նիկոլի հեռացում, ոչ թե սպասարկում։ Եվ երկրորդը… մեր մասնավոր զրույցների privacy-ն այս պահին կհարգեմ…Դեռ։
Ուստի Մարուքյանի հոգին ազատվեց «կառուցողական ընդդիմադիրի» դժոխային տառապանքներից։ Բայց փոխարենը վրեն վերջնականապես մնաց հանձնված Արցախն ու 5 000 տղա։
Հանգչես խաղաղությամբ որպես քաղաքական գործիչ»։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար