Ինչո՞ւ և ինչպե՞ս ենք խաղաղություն հաստատում մի կողմի հետ, որը խաղաղություն չի ուզում և քեզ էլ դրա մասին հայտնում է. արձագանք՝ ՀՀ նախագահին
ՀՀ դե ֆակտո նախագահ վ. խաչատուրյանն այսօր ասել է. «Բաքուն իր պահվածքով չպետք է մեզ շեղի խաղաղություն հաստատելու ճանապարհից»։
Հիմա կատարենք մի քանի տրամաբանական քայլ հանուն բարձրագույն արժեքի՝ տրամաբանության հաղթանակի։
ՀՀ դե ֆակտո իշխանությունը ասում է, որ խաղաղություն է հաստատելու։ Ընդունենք այս «աստվածահաճո» պնդումը որպես մեկնակետ։ Խաղաղությունը հաստատում են ինչ-որ կողմի հետ։ Միայնակ, ինքն իր հետ խաղաղություն չի լինում, չէ՞։
Եթե համաձայն եք այս ոչ պակաս աստվածահաճո պնդմանը, ապա անցնենք հաջորդ տրամաբանական քայլին։ Ո՞ւմ հետ մենք պետք է խաղաղություն հաստատենք։ «Ադրբեջանի»,-վստահ կպատասխանի մեր ընթերցողը և դժվար կլինի դրա հետ չհամաձայնելը։
Անցնենք հաջորդ քայլին. հիմա Ադրբեջանն, ըստ քաղաքացի խաչատուրյանի, մեզ շեղում է այդ օրակարգից, հետևաբար՝ այն դեմ է խաղաղությանը, խաղաղություն չի ուզում։ Ստացվում է, որ այն կողմն, ում հետ մենք ուզում ենք խաղաղություն հաստատել, խաղաղություն չի ուզում։ Տրամաբանական այս պատնեշը ևս հաղթահարված է։ Չչարաշահելով մեր ընթերցողների համբերությունը, գանք վերջին տրամաբանական հարցին. ինչո՞ւ և ինչպե՞ս ենք մենք խաղաղություն հաստատում մի կողմի հետ, ով խաղաղություն չի ուզում և քեզ էլ դրա մասին հայտնում է, իսկ դու դա ընդունում ես։
Եթե չգիտեք պատասխանը, ապա կարող եք կարդալ վիդիպեդիայի հոդվածը կոլաբորացիոնիզմի մասին։
#հակաՀայաստան #խաղաղությանվկաները


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար