Բացահայտ կոռուպցիա
Հայ քաղաքական մտքի սնանկությունը
Ստի և կեղծիքի հեղափոխությունից անմիջապես հետո նախկին ՊԵԿ ղեկավարը «ոգևորվելով»՝ պետությանը նվիրեց իրեն պատկանող շքեղ «Գոլդեն Պելես» հյուրանոցը։
Չէ՞ որ Արմեն Ավետիսյանն իր ողջ կյանքում պայքարել էր ընդդեմ կոռուպցիայի։ Ուշացումով «խելքի եկավ» նաև Հովիկ Աբրահամյանը, ով նույնպես մշտապես պայքարել է կոռուպցիայի դեմ։ Եվ նա որոշեց «վաճառել» իրեն պատկանող շքեղ առանձնատունը։ Երկու, այսպես կոչված, օբյեկտների գնորդը նորահայտ մեծահարուստ ոմն Նարեկ Նալբանդյանն է։ Դիմակավորված իրավապահների ներխուժումից հետո հանկարծ «բարիացավ» նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատերը և բաժնեմասեր «նվիրեց» վարչապետ կոչեցյալի աշխատակազմին։
Իսկ ի՞նչ է կատարվում իրականում։ Պարզ չէ՞, նախկին կոռուպցիոներներին ահաբեկում, ստիպում են իրենց ունեցվածքից հրաժարվել և «նվիրել» բռնապետիկին։ Բայց ոչ նրա անունով, այլ այսպես կոչված «աշխատակազմ», «Նարեկ Նալբանդյան» կեղծանուններով։
Դեռ ինչե՜ր կան, որ չգիտենք։ Այս ամենի մասին ի՞նչ են մտածում Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարող ՀԿ-ները։ Թե՞ նրանք հետևաքննում, ներեցեք՝ հետաքննում են միայն նախկիններին:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար