ԳԴՀ Բունդեսթագի պատգամավորն արդեն վաղուց համարվում է Ադրբեջանի ակնհայտ լոբբիստն ու աջակիցը
Սեպտեմբերի 19-ին գերմանական հեղինակավոր Զյուդդոյչե Ցայտունգ “Süddeutsche Zeitung” օրաթերթում լույս է տեսել հոդված «Ադրբեջանի կապը ՔԴՄ կուսակցության պատգամավորի հետ» վերնագրով: Հոդվածում, մասնավորապես, նշվում է, որ Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության անդամ, Բունդեսթագի պատգամավոր Կարին Շտրենցը գումար է ստացել ինչ-որ մի ընկերությունից, որն ակնհայտորեն վճարովի լոբբիստական գործունեության է մատուցել Ադրբեջանի իշխանություններին: Այդ ընկերությունը պատկանում է Քրիստոնեասոցիալական կուսակցությունից նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Էդուարդ Լինթներին, որը 2009թ. ի վեր իր կողմից հիմնադրված «Գերմանա-ադրբեջանական հարաբերությունների խթանման ընկերություն»-ով հանդես է գալիս որպես Ադրբեջանի լոբբիստ:
Կարին Շտրենցը 2009թ.-ից ԳԴՀ Բունդեսթագի պատգամավոր է: Նա արդեն վաղուց համարվում է Ադրբեջանի ակնհայտ լոբբիստն ու աջակիցը: Նրա համացանցային կայքի գլխավոր էջում նրա լուսանկարն է նախագահ Իլհամ Ալիևի հետ: Մի քանի օրից տեղի կունենան ԳԴՀ Բունդեսթագի ընտրությունները և Կարին Շտրենցը հույս ունի երրորդ անգամ զբաղեցնել պատգամավորի պաշտոնը:
Իր պատգամավորական կայքէջում Կարին Շտենցը նշել է, որ “Line M-Trade” անվամբ ինչ-որ մի ֆիրմայից ինչպես 2014թ., այնպես էլ՝ 2015թ. հունվարին, նա համապատասխանաբար 7500 և 15000 եվրո գումար է ստացել` լրացուցիչ աշխատանք կատարելու դիմաց: ԳԴՀ-ում գրանցված ընկերությունների պաշտոնական ռեգիստրի համաձայն` վերոնշյալ ֆիրման նույնպես պատկանում է Էդուարդ Լինթներին: «Զյուդդոյչե Ցայտունգ» օրաթերթի տեղեկատվությամբ՝ շուրջ երկու տարի Լինթներն ավելի քան 800 000 եվրո է ստացել երեք կասկածելի ն ընկերություններից, որոնք օգտագործվում էին Ալիևի իշխող ընտանիքի կողմից: 2014թ. Կարին Շտրենցը «Գերմանա-ադրբեջանական հարաբերությունների խթանման ընկերություն» ֆիրմայի ինչ-որ մի աշխատակցի հետ միասին հիմնել է իր սեփական ֆիրման` “Extnet” ՍՊԸ-ն` հանդես գալով որպես գործադիր տնօրեն և բաժնետեր, սակայն Բունդեսթագի իր պաշտոնական կայքէջում այդ մասին ոչ մի տեղեկություն զետեղված չէ:
Հիմնադրումից մի քանի ամիս հետո Շտրենցը ընկերության տնօրինությունը և իր բաժնեմասը փոխանցել է իր ամուսնուն` Կուռթ Շտրենցին: Ամեն ինչ հասկանալի է:
Հոդվածի մանրամասներին կարելի է ծանոթանալ սկզբնաղբյուր կայքէջում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ