Չպետք է մոռանալ, որ ՌԴ-ում տարբեր հաշվարկներով 2.5-3 մլն հայ է ապրում. Տիգրան Աբրահամյան
Վերջին օրերին Հայաստանում նկատվող ռուսների եռուզեռը կարևոր է ոչ միայն բիզնեսի տեսանկյունից, այլ զուտ մարդկային, Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Չպետք է մոռանալ, որ ՌԴ-ում տարբեր հաշվարկներով 2.5-3 մլն հայ է ապրում, Հայաստանում և Արցախում անվտանգության ապահովման գործառույթ են իրականացնում ռուս զինծառայողները և անկախ քաղաքական դիրքորոշումից, ՀՀ եկող ռուսների նկատմամբ պետք է հատուկ վերաբերմունք դրսևորվի։
Կրկնում եմ՝ սա ոչ միայն բարոյական հարց է, այլ սրանից է կախված, թե այլ իրավիճակներում ՀՀ-ում կամ ՌԴ-ում ապրող հայերի նկատմամբ ինչպիսի վերաբերմունք և քաղաքականություն կորդեգրվի։
Անկախ Ուկրաինայի տարբեր քաղաքական դեմքերի, խմբերի՝ տարբեր փուլերում արտահայտած ոչ հայանպաստ դիրքորոշման, մարդկային առումով ցավալի տեսնել Ուկրաինայի ժողովրդի վիճակը, որովհետև նախ այնտեղ ևս հարյուրամյակներով հայեր են ապրում, երկրորդ, պատերազմն առաջին հերթին մարդկային ողբերգություն է։
Չեմ կարծում, թե ՌԴ օպերացիան երկար կշարունակվի, սակայն նույնիսկ ռազմական գործողությունների ավարտը դեռ չի նշանակի, որ Ուկրաինայում կարող է կայունություն կամ անվտանգություն հաստատվել», - գրել է պատգամավորը:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար