Քալիֆորնիայի դատախազը հայց է ներկայացրել Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման դեմ
Քալիֆորնիայի գլխավոր դատախազ Խավյեր Բեսերան չորեքշաբթի հայց է ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից առաջարկված պատի շինարարության դեմ՝ Մեքսիկայի հետ սահմանին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Դատախազության կայքում նշված է, որ հայցում նախագահին մեղադրում են ամերիկյան սահմանադրության խախտման, շրջակա միջավայրի պահպանման մասին օրենքները չկատարելու,նաեւ այն բանի համար, որ նա հիմք է ընդունել դաշնային նորմեր, որոնք թույլ չեն տալիս իրականացնել նման նախագծեր։
Հաղորդագրութան մեջ նշված է, որ դատախազի կարծիքով պատի շինարարությունն օրինական չէ, մասնավորապես որովհետեւ ԱՄՆ ՆԳՆ-ն չի կատարել շրջակա միջավայրի պահպանման մասին մի շարք օրենքների պահանջները։
Բացի այդ, ինչպես ենթադրում է Բեսերան, խոսքը ԱՄՆ սահմանադրության 10-րդ փոփոխության մասին է։ Դրանում ասվում է, որ լիազորությունները, որոնք սահմանադրությունը չի դասում Միացյալ Նահանգների իրավազորությանը, մնում են առանձին նահանգների իրավազորության տիրույթում։
Թրամփը խոստացել է պատ կառուցել Մեքսիկայի հետ սահմանին՝ ապօրինի ներգաղթի դեմ պայքարի համար։ Անցած շաբաթ նա հայտնել է, որ շինարարությունն արդեն սկսվել է։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ