Աշխարհում երկակի ստանդարտների հերթական օրինակը․ Արտակ Զաքարյան
ԱՄՆ-ը (Սպիտակ Տան (ԱԱԽ-ի) պաշտոնական ներկայացուցիչ Էմիլի Խորն) դատապարտում է ԶՈւ մասին կեղծ լուրեր տարածելու համար, քրեական պատասխանատվություն ենթադրող ռուսական նոր օրենքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում Ազգային ժողովի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արտակ Զաքարյանը։
««Յա, իրո՞ք», հարգելի ամերիկացիներ: Իսկ գուցե, մի թեթև էլ դատապարտեք Հայաստանու՜մ տեղի ունեցող իրավական «беспредел»-ը : Թե՞ Հայաստանի քաղբանտարկյալները, քրեականացվող քաղաքական գործերը, վախի ու սպառնալիքի տակ իրականացվող դատական «արդարադատությունը» չի խոչընդոտում արևմուտքի «ժողովրդավարությանը», իսկ ՌԴ կռվող բանակի դեմ կեղծ լուրերի տարածման արգելանքը` խոչընդոտում է:
Հայաստանում կապիտուլյանտներին ու հայրենիքը թշնամուն հանձնողներին հայհոյելու քրեականացումը` ըստ արևմուտքի նորմալ է: Այսինքն` ասում են, որ «հարգեք» ձեզ գլխին իշխանություն կարգված ներքին թշնամուն, հայի տականքին, մի հայհոյեք ձեր Հայրենիքն ու բանակը կործանողներին, որովհետև այն ձեռնտու է ՆԱՏՕ-ի անդամ թուրքերին ու նավթ ծախող ազերներին:
Իսկ Ուկրաինայի նատոյացման դեմ կռվող Ռուսաստանում, զինուժի դեմ խառնակչական, շինծու և խուճապային կեղծ լուրերի տարածման քրեականացումը` դատապարտելի է: Որովհետև այն հիմա ձեռնտու չէ ՆԱՏՕ-ին:
Երկակի ստանդարտները եղել են աշխահի բոլոր ողբերգությունների, պատերազմների ու բախումների խթանիչը: Կոսովոյին, Աբխազիային, Ղրիմին կարելի է, Արցախին` չի՞ կարելի...,- գրել է Զաքարյանը


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար