Կտրուկ փոքրանալու է Հայաստանի արտաքին քաղաքական մանյովրի դաշտը
Կարճ՝ Հայաստանի համար առկա գլոբալ հակամարտության քաղաքական հետևանքների մասին: Ֆեյսբուքի իր էջում գրում է ՀՀԿ ԳՄ անդամ Արմեն Աշոտյանը:
Ակնհայտ է, որ Արևմուտք – Ռուսաստան լարվածությունից մենք չենք շահելու.
1. Կտրուկ փոքրանալու է Հայաստանի արտաքին քաղաքական մանյովրի դաշտը:
2. Արցախի հողի վրա ռուսական զորքն է տալիս Արցախին անվտանգային երաշխիքներ: Պետք է նաև ընդունենք, որ այսօր հայոց բանակը ոչ միայն Արցախի, այլև՝ Հայաստանի անվտանգության երաշխիքը չի: Ուստի ռուսաստանյան անվտանգային երաշխիքները տարածվում են նաև Հայաստանի վրա:
3. Ակնհայտ է, որ եթե Ռուսաստանի դիրքերը թուլացան, ապա Հարավային Կովկասում ոմանք կարող են մտածել, որ առաջացել է ճիշտ ժամանակ՝ Ռուսաստանի դեմ երկրորդ ՝ Կովկասյան ճակատ բացելու: Դա անելու է կա՛մ Էրդողանը, կա՛մ ՝ Ալիևը:
4. Աշխարհաքաղաքական այս բախման մեջ Մինսկի խմբի համանախագահները, որոնցից երկուսն Արևմուտք են, իսկ մյուսը՝ Ռուսաստանն է, նախկինում Արցախյան խնդրի շուրջ ունեին տեսանելի կոնսենսուս: Արդյո՞ք դա պահպանվելու է Ուկրաինայի հետևանքով առաջացած լարվածության ֆոնին:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար