Հայկական դիվանագիտության վախճանի հերթական ցավալի արձանագրումներ․ Ղազարյան
2022 թվականի փետրվարի 26-ին Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանի կապակցությամբ՝ պաշտոնական աղբյուրների դիտարկումներով ցավալիորեն պետք է արձանագրել, որ թուրքերի և ադրբեջանցիների հետ բարեկամության ձգտող և դրանց ոտքերի տակ քարշ եկող Հայաստանի իշխանությունները չեն ուզում շարունակել բարեկամությունը մեր ավանդական գործընկերների և դարավոր բարեկամ ժողովուրդների հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:
«Մասնավորապես, օրվա առիթով որևէ ուղերձ չի հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ Ազգային ժողովի որևէ պաշտոնյա, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ Մի կիսաուղերձ հղել է միայն մի կիսապաշտոնյա՝ Հանրապետության նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարող Ալեն Սիմոնյանը, որն իր բովանդակությամբ նախորդ տարիների ուղերձների ստանդարտ, հերթապահ խոսքերի «Copy Past» է, որում անգամ մեկ բառ հիշատակում չկա դիվանագիտական հարաբերությունների 30-ամյա հոբելյանի մասին։
P.S. 2017 թվականի ընթացքում, Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի և Լեհաստանի հայ համայնքին շնորհված հատուկ արտոնության 650-ամյակի առիթով միայն Լեհաստանում, 37 քաղաքներում կազմակերպվել են 118 տարաբնույթ միջոցառումներ (մեկ տարին ունի 52 շաբաթ)»,- գրել է Ղազարյանը։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար