Ստոլտենբերգ. Էրդողանը ՆԱՏՕ–ին հավատարիմ է ոչ միայն բառերով, այլեւ գործով
Թուրքիան Ռուսաստանից Ս-400 համալիրներ գնելուց հետո բանակցություններ է սկսել Ֆրանսիայից եւ Իտալիայից նման զենք գնելու համար։ Այս մասին AP–ին հայտնել է ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, որը Նյու Յորքում մասնակցում է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 27-րդ նստաշրջանին, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
Ստոլտենբերգի խոսքով՝ ինքը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որը հայտնել է, որ Ֆրանսիայի եւ Իտալիայի հետ բանակցություններ է վարում Eurosam կոնցեռնից SAMP/T ՀՕՊ համակարգեր գնելու համար։ «Տեսնենք, թե ինչպիսին կլինի այդ բանակցությունների արդյունքը, հուսանք, որ դրանք ինչ–որ բանի կհանգեցնեն»,– ասել է Ստելտենբերգը։
Նա ընդունել է, որ ՆԱՏՕ–ի անդամ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ինքնուրույն որոշել, թե ինչ սպառազինություն է գնում։ «Սակայն ՆԱՏՕ–ի համար կարեւոր է, որ մենք հնարավորինս ֆունկցիոնալ առումով համատեղելի լինենք եւ կարողանանք համագործակցել միմյանց հետ»,– ասել է ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարը։ Ստոլտենբերգը նշել է, որ Էրդողանը «ՆԱՏՕ–ին հավատարիմ է ոչ միայն բառերով, այլեւ գործով»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ