Եթե սա է զինված ուժերի «բարեփոխում» ասվածը, ապա միանգամից արձանագրենք դրա վախճանը
Առավոտյան տարածաշրջանային վերլուծության ժամանակ կարևորել էի ՀՀ և Արցախի անվտանգությունն ապահովող կառույցների հատուկ միջոցառումների իրականացման և զգոնության բարձրացման մասին։
Վստահ եմ, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրությունը նաև մեր տարածաշրջանի համար կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ։
Եվ ի՞նչ արեց ՀՀ իշխանությունը։ Այո՛, ի պատասխան տարածաշրջանային սպառնալիքների գլխատեց Զինված ուժերի գլխավոր շտաբը։
Պաշտոնից ազատվեց ԳՇ պետը, ԳՇ պետի ամենափորձառու տեղակալը և այդ փոփոխությունները տարածվեցին վարչության պետերի և ավելի ցածր օղակների վրա։
Ես չեմ քննարկում նոր նշանակվող կադրերին, որոնց գրեթե բոլորին ճանաչում եմ, խնդիրը տուրբուլենտ ժամանակաշրջանում կտրուկ կադրային շարժերի գնալն է։
Միաժամանակ անթույլատրելի եմ համարում, երբ տարբեր օղակներում կադրային ոչ մրցակցային իրավիճակի և սղության պայմաններում զինված ուժերում այսպիսի հաճախականությամբ կադրային փոփոխություններ են իրականացվում, որն ավելի շատ «կադրային ջարդ» է հիշեցնում։
Եթե սա է զինված ուժերի «բարեփոխում» ասվածը, ապա միանգամից արձանագրենք դրա վախճանը և մտածենք մեր հետագա քայլերի մասին


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար