Աշխարհը տեսավ դա, իսկ ժողովուրդս հեղափոխական էյֆորիայի մեջ էր․ Արմեն Աշոտյան
Երկու տարի առաջ ուղիղ այս օրը Նիկոլը Ալիեւի հետ մասնակցեց Մյունխենի անվտանգության կոնֆերանսի շրջանակներում կազմակերպված մի տխմարագույն բանավեճի, որն ի ցույց դրեց աշխարհին, թե ինչ խեղկատակ է ներկայացնում հայ ժողովրդին արտաքին աշխարհում եւ Արցախյան բանակցություններում։ Այսպիսի գրառմամբ է հանդես եկել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Աշխարհը տեսավ դա, իսկ ժողովուրդս հեղափոխական էյֆորիայի մեջ էր եւ դեռ չգիտեր, որ այդ թերուս դուրսպրծուկի պատճառով ընդամենը 9 ամսից զոհաբերելու է 5 000 զավակ եւ Արցախի 75%-ը։
Այդ խայտառակ բանավեճը հերիք չէր եւ նա մյունխենյան գարեջրի ազդեցության տակ ծնեց եւ հրապարակեց մեկ այլ տխմարություն՝ Արցախի հարցի կարգավորման «Մյունխենյան սկզբունքներ», որոնք հռչահվեցին բանակցային նոր բովանդակություն եւ ապտակ դարձան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համար եւ էլ ավելի մոտեցրեցին պատերազմը։
Ես դա զգում էի, տեսնում էի, կանխատեսում էի, կոչ անելով այդ ժամանակ գնալ արտահերթ ընտրությունների եւ փրկել Արցախն ու տղերքին…
Ավաղ…»,- գրել է Աշոտյանը


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար