Երևանի 196-րդ դպրոցի 30 աշակերտները լալիս են Արցախին նվիրված երգը երգելիս
Hareyan Publishing Corporation-ի հիմնադիր, տնօրեն Արմեն Հարեյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում Երևանի թիվ 196 դպրոցի աշակերտները Հայրենիքին Հայոց բանակի կազմավորման 30-ամյակի առթիվ երգում են Արցախին նվիրված երգ և լալիս։
«Սրտանց ուզեցի այս ձայնագրությունը կիսել ձեր հետ, որ տեսնեք, թէ ինչ նվիրումով սերունդ է մեծանում: Երեխաների հուզումը տեսնելով՝ բառ չեմ գտնում արտահայտելու: Միայն վստահ եմ, որ այսպիսի ապրումներ ունեցող երեխաները չեն կարող այլ մարդ մեծանալ, քան կարեկցող, հոգատար և անձնուրաց:
Միջոցառումը տեղի է ունեցել այսօր Երևանի թիվ 196 դպրոցում և նվիրված էր Հայրենիքին Հայոց բանակի կազմավորման 30-ամյակին:
Շնորհակալություն և խոնարհում ծնողներին, ուսուցիչներին ու դաստիարակներին և բոլոր այն մարդկանց, որոնք օգնում ու նպաստում են անձնուրաց, հոգատար ու կարեկցող մարդ մեծացնելու համար:
Եթե դուք էլ հայրենիքի կամ սփյուռքի ինչ-որ մի անկյունում, լուռ այսպիսի գործ եք անում, դժվարությունների մեջ չհուսահատվեք: Այլ իմացեք, որ ձեր պես էլի շատ մարդիկ կան, որոնք քրտնաջան գործ են անում, սեփական անձն ուրացած՝ սերունդ են դաստիարակում, և որ մեր ազգի մեջ կա մնացորդաց, որ հառնելու է Քրիստոսով:
Ու շատանալու ենք, եթե պինդ բռնեք Աստծուց»,-տեսանյութին կից գրել է օգտատերը:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար