Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալու ԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելը Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնաս Ճապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճը Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում Երկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել է Ռաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը Nissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները Տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Պողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղը Հայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանը

Նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալուԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելըԱպօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնասՃապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճըԿենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվումԵրկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել էՌաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականըNissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիներըՏրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՊողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղըՀայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանըԻրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքումՌուսական Ռոստելեկոմ ընկերությունը նախատեսում է կառուցել ստորգետնյա տվյալների մշակման կենտրոններԱմփոփվել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթըՊարեկները ձերբակալել են իրավախախտումը չարձանագրելու համար կաշառք առաջարկած վարորդներինԳազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունովԵրևանում նոյեմբերի 3-ին ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԱլ Այինում կմեկնարկի աշխարհի Մ20 արագ և կայծակնային շախմատի առաջնությունը․ Հայաստանն ունի 3 մասնակիցԼՂ-ից տեղահանվածների հետ հանդիպման արդյունքում Աժ-ում երեք որոշում է կայացվելՀայՓասը գրասենյակ է բացել Շիրակի մարզումԿիրանցում անցկացվեց Աբգար Նազարյանի գավաթի երկրորդ խաղարկությունըՇրջանառության մեջ է դրվում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամԿասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունըՖլորիդայի շրջանային դատարանը կրկին մերժել է Դոնալդ Թրամփի հայցն ընդդեմ The Wall Street Journal-իՎերջին 3 տարում ԿԲ-ից որակյալ կադրերի արտահոսքը կրկնապատկվել էԵրևանի մանկապարտեզների հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են YES հարթակԿենտրոնական բանկը գազի գնի հետ կապված կանխարգելիչ գործողություններ չի կարող անել2027-ին պետբյուջեի եկամուտները 2026-ի համեմատ կաճեն շուրջ 500 մլրդ դրամով․ Վահե ՀովհաննիսյանՏեղումնառատ և սառը նոյեմբեր (տեսանյութ)Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)Եթե դա տեղի ունենա, ես կդառնամ պարոն վետոHaypass.am-ը գործում է բնականոն հունովSilicon Mountains 2026․ տեխնոլոգիաներ, նորարարություն և ներդրումներ՝ մեկ հարթակումԱրարատ–Արմենիան հանդես է եկել հայտարարությամբՄեղրին ապացուցեց, որ ունի մեծ ներուժ. Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026Զվարթնոց միջազգային օդանավակայանում չվերթերի ժամային սահմանափակումներ կգործեն93 տարեկանում նա մտադիր է ևս մեկ անգամ դուրս գալ մրցահարթակ«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները գnղության դեպք են բացահայտելՀանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվությունՀՀ ներսում «գաղտի պլանի» իրագործման ռեսուրսը չկաՀավանական է` սահմանազատման արտահերթ աշխատանքներ իրականացվեն. Մհեր ԳրիգորյանՔննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության միջև մաքսային ոլորտում համագործակցության հեռանկարներըՉինաստանն ու Օմանը համագործակցության փաստաթղթեր են ստորագրել մի շարք ոլորտներումՆեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո Ալինա Չարաևան Իտալիայում կայացած մրցաշարի հաղթող էԹՐԻՓՓ նախագծի մաս է կազմելու Նռնաձոր-Կարճևան երկաթուղին Հայաստան-Կիպրոս ֆուտբոլային հանդիպման տոմսերն արդեն վաճառքում ենԲնության հատուկ պահպանվող տարածքում ծառեր են հատվելՆորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողից համաձայնություն ստանալու անհրաժեշտություն չկա․ ՄՍՇՊՀ
Կարծիք

«Այս միջանցքը լիովին հակասում է թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից մշակված երկաթուղու նախագծին». Վահե Դավթյան

Աբխազական խորհրդարանի հայտարարությունը Ռուսաստանի և Հայաստանի միջև երկաթուղային կապի հաստատման անհրաժեշտության մասին օրինաչափ է, տրամաբանական ու ամբողջությամբ տեղավորվում է տարածաշրջանում ընթացող խորքային փոխակերպումների մեջ, հատկապես՝ տրանսպորտային հաղորդակցությունների ոլորտում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը։

«Ունենալով փակուղային երկաթուղի՝ Աբխազիան ավանդաբար ձգտում է ինտեգրվել տարածաշրջանի տրանսպորտային համակարգերին՝ բարձրացնելով սեփական կշիռն ու տնտեսական ակտիվությունը: Թերևս, հայտարարության շուրջ առկա ինտրիգը պայմանավորված է այն հանգամանքով, որ Աբխազական երկաթուղին 2009 թ.-ին կոնցեսիոն կառավարման հիմունքներով տնօրինվում է Ռուսական երկաթուղիների կողմից, ուստի, կարելի է եզրակացնել, որ առանց Մոսկվայի համաձայնության աբխազական կողմը դժվար թե նման հռետորաբանություն բանեցներ: Միգուցե: Սակայն այստեղ մենք գործ ունենք ընդամենը հիփոթեզի հետ, որը դեռ պետք է ապացուցել:

Իսկ իրողությունն այն է, որ 2011 թ.-ից ի վեր Մոսկվան ու Թբիլիսին շվեյցարական SGS ընկերության միջնորդությամբ բանակցություններ են վարում Վրաստանի ու Հարավային Օսիայի, ինչպես նաև Վրաստանի ու Աբխազիայի միջև մաքսային վարչարարության ու բեռնափոխադրումների մշտադիտարկման մեխանիզմների մշակման շուրջ: Ելնելով միջնորդի կողմից ներկայացվող հաշվետվություններից՝ կարող ենք եզրակացնել, որ կողմերն առանձնապես առաջընթաց չեն ապահովել: Միակ դիվիդենտն այս պահի դրությամբ ստացել է Մոսկվան՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու վրացական վետոի վերացման տեսքով: Մնացածը գտնվում է աշխարհաքաղաքական տիրույթում՝ հաճախ գնահատվելով Վրաստանի տարածքային ամբողջականության համատեքստում, ինչով և պայմանավորված է երկաթուղու վերագործարկման վերաբերյալ Թբիլիսիի սկեպտիկ կեցվածքը: Բավական է նշել, որ 1992-1993 թթ. կոնֆլիկտից ի վեր Աբխազիան Վրաստանի հետ սահմանը դիտարկում է որպես պետական, իսկ Վրաստանը՝ որպես ադմինիստրատիվ:

Խոսելով աբխազական միջանցքի վերագործարկման մասին՝ պետք չէ մոռանալ նաև վրացական քաղաքական ու տնտեսական օրակարգերում Անկարայի ահռելի ազդեցության մասին: Ի տարբերություն ներկայումս մշակվող Կարս-Իգդիր-Նախիջևան-Մեղրի-Զանգելան-Հորադիզ-Բաքու-Դերբենդ երկաթուղու՝ վրաց-աբխազական երկաթուղին կարող է էապես նպաստել Հայաստանի ապաշրջափակմանը՝ կայուն ցամաքային կապ ապահովելով Ռուսաստանի հետ ու այլընտրանք ձևավորելով Վերին Լարսին: Այս միջանցքը լիովին հակասում է թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից մշակված երկաթուղու նախագծին, որի նպատակն է փակել Բաքու-Թբիլիսի-Կարս-Իգդիր-Նախիջևան-Բաքու երկաթուղային օղակը Հայաստանի շուրջ՝ կիրառելով ՛՛անակոնդայի՛՛ մեթոդն ու հանգեցնելով Հայաստանի տնտեսության վերջնական պարալիզացմանը»,- գրել է Դավթյանը: