ԱԺ ամբիոնից հայտարարել, որ «Հայաստանի միջազգային բռենդը ժողովրդավարությունն է» , նշանակում է ծաղրել ողջ միջազգային հանրությանը և նրանց արժեհամակարգը...
«Մեր միջազգային բրենդը ժողովրդավարությունն է...»
Սա ասում է երկրի ղեկավարի աթոռին հայտնված այն անձը, որի օրոք վիրավորանքը քրեականացվել է...
Իսկ ինչ է իրենից ներկայացնում վիրավորանքը և ինչպես կարելի էր պաշտպանվել դրանից մինչև այդ արարքի քրեականացումը..դիմում էիր դատարան, հիմնավորում տվյալ արտահայտության վիրավորական բնույթը և պահանջում վիրավորողից ներողության հայցում և գումարի փոխհատուցում (որպես բարոյական վնաս)…
Ընդ որում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմիցս արձանագրել է, որ խոսքի և կարծիքի ազատությունը ոչ միայն այն տեղեկատվությունն է, որն ընդունվում է բարեհաճությամբ, այլ այն, որ կարող է համարվել կամ ընկալվել վիրավորական, շոկային և ցնցել իշխանությանը, պաշտոնյային կամ հասարակության որևէ հատվածի...
Եվրոպական դատարանը հստակ ընդգծել է, որ այդպիսին են բազմակարծության և հանդուրժողականության պահանջները, առանց որոնց ժողովրդավար հասարակությունը գոյություն ունենալ չի կարող...
Ազատ խոսքը, սոցիալական ցանցում արված գրառումը, կարծիքի արտահայտումը դարձել է քրեական հանցագործություն Հայաստանում, այնպես, ինչպես՝ մարդասպանությունը, գողությունը, բռնաբարությունը և այլ հակամարդկային արարքներ...
Նման պայմաններում Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել, որ «Հայաստանի միջազգային բռենդը ժողովրդավարությունն է» , նշանակում է ծաղրել ողջ միջազգային հանրությանը և նրանց արժեհամակարգը......եթե իհարկե այդպիսիք իրականում կան...


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար