Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալու ԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելը Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնաս Ճապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճը Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում Երկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել է Ռաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը Nissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները Տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Պողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղը Հայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանը

Նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալուԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելըԱպօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնասՃապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճըԿենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվումԵրկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել էՌաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականըNissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիներըՏրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՊողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղըՀայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանըԻրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքումՌուսական Ռոստելեկոմ ընկերությունը նախատեսում է կառուցել ստորգետնյա տվյալների մշակման կենտրոններԱմփոփվել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթըՊարեկները ձերբակալել են իրավախախտումը չարձանագրելու համար կաշառք առաջարկած վարորդներինԳազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունովԵրևանում նոյեմբերի 3-ին ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԱլ Այինում կմեկնարկի աշխարհի Մ20 արագ և կայծակնային շախմատի առաջնությունը․ Հայաստանն ունի 3 մասնակիցԼՂ-ից տեղահանվածների հետ հանդիպման արդյունքում Աժ-ում երեք որոշում է կայացվելՀայՓասը գրասենյակ է բացել Շիրակի մարզումԿիրանցում անցկացվեց Աբգար Նազարյանի գավաթի երկրորդ խաղարկությունըՇրջանառության մեջ է դրվում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամԿասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունըՖլորիդայի շրջանային դատարանը կրկին մերժել է Դոնալդ Թրամփի հայցն ընդդեմ The Wall Street Journal-իՎերջին 3 տարում ԿԲ-ից որակյալ կադրերի արտահոսքը կրկնապատկվել էԵրևանի մանկապարտեզների հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են YES հարթակԿենտրոնական բանկը գազի գնի հետ կապված կանխարգելիչ գործողություններ չի կարող անել2027-ին պետբյուջեի եկամուտները 2026-ի համեմատ կաճեն շուրջ 500 մլրդ դրամով․ Վահե ՀովհաննիսյանՏեղումնառատ և սառը նոյեմբեր (տեսանյութ)Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)Եթե դա տեղի ունենա, ես կդառնամ պարոն վետոHaypass.am-ը գործում է բնականոն հունովSilicon Mountains 2026․ տեխնոլոգիաներ, նորարարություն և ներդրումներ՝ մեկ հարթակումԱրարատ–Արմենիան հանդես է եկել հայտարարությամբՄեղրին ապացուցեց, որ ունի մեծ ներուժ. Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026Զվարթնոց միջազգային օդանավակայանում չվերթերի ժամային սահմանափակումներ կգործեն93 տարեկանում նա մտադիր է ևս մեկ անգամ դուրս գալ մրցահարթակ«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները գnղության դեպք են բացահայտելՀանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվությունՀՀ ներսում «գաղտի պլանի» իրագործման ռեսուրսը չկաՀավանական է` սահմանազատման արտահերթ աշխատանքներ իրականացվեն. Մհեր ԳրիգորյանՔննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության միջև մաքսային ոլորտում համագործակցության հեռանկարներըՉինաստանն ու Օմանը համագործակցության փաստաթղթեր են ստորագրել մի շարք ոլորտներումՆեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո Ալինա Չարաևան Իտալիայում կայացած մրցաշարի հաղթող էԹՐԻՓՓ նախագծի մաս է կազմելու Նռնաձոր-Կարճևան երկաթուղին Հայաստան-Կիպրոս ֆուտբոլային հանդիպման տոմսերն արդեն վաճառքում ենԲնության հատուկ պահպանվող տարածքում ծառեր են հատվելՆորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողից համաձայնություն ստանալու անհրաժեշտություն չկա․ ՄՍՇՊՀ
Հայաստան

ՍԴ կայքի «շռնդալից» շնորհանդեսն ու Դիլանյանի պսևդոլեգիտիմությունը

Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Երեկ Սահմանադրական դատարանի (ՍԴ) կազմավորման 26-րդ տարեդարձն էր, որում ներկայացվեց նաև ՍԴ նոր կայքը։
Մինչ Արման Դիլանյանը նշված շնորհանդեսին փորձում էր ինքն իրեն ու մնացյալին համոզել իր լեգիտիմությունը, Սահմանադրական դատարանում բարեփոխումների իրականացման հանգամանքը, որոշումներում ամրագրված նոր ստանդարտների սահմանման հանգամանքը, իրականությունը շատ ավելի խղճուկ պատկեր էր հիշեցնում։
Միջոցառմանը ներկա չեն եղել Սահմանադրական դատարանի դատավորներից երեքը՝ Հրայր Թովմասյան, Արևիկ Պետրոսյան, Երվանդ Խունդկարյան, որոնք, ի դեպ, ինչպես նկատել ենք, նման միջոցառումներին մշտապես չեն մասնակցում: Ներկա չեն եղել նաև հրավիրվածներ՝ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը, Վճռաբեկ դատարանի նախագահը, նույնիսկ Եղիշե Կիրակոսյանը և մնացյալ դատարկ աթոռների տերերը։ Լրագրողների կողմից ևս տոտալ բոյկոտ էր հայտարարված։
Այս համատեքստում հատկանշական են նաև նախորդող իրադարձությունները։
ՄԻՊ վերջին զեկույցը՝ Սահմանադրական դատարանում ձայների հավասար բաշխման արդյունքում որոշումների չկայացման մասով, ինչը թարգմանաբար նշանակում է շատ հավանականորեն դատավորների պայմանավորվածության արդյունքում ձայները հավասար բաշխելու միջոցով քաղաքական հարցերով որոշումներ կայացնելուց խուսափել (ինչը տեղի է ունենում հենց նման գործերով)։
Վերջերս իրականացված IRI-ի հարցման արդյունքները, համաձայն որոնց՝ պետական մարմինների աշխատանքի գնահատման մեջ ամենացածր գնահատականը ստացել են Ազգային ժողովը, զավթված Սահմանադրական դատարանը և «ջհանգիրյանական» ԲԴԽ-ն (ի դեպ, շատ խորհրդանշական էր Արման Դիլանյանի և կոռումպացված իրավապահ և դատական համակարգի խորհրդանիշ, ԲԴԽ նախագահ Ջհանգիրյանի՝ միմյանց կողք նստելը՝ որպես դատական իշխանության լիակատար բռնազավթման հաջող արարի խորհրդանիշ)։ Սա՝ այն դեպքում, երբ ինֆորմացիոն տոտալ հարձակման, ապատեղեկատվության դեպքում դեռևս Հրայր Թովմասյանի օրոք իրավապահ մարմիններից ժողովրդի ամենաբարձր վստահությունը վայելում էր Սահմանադրական դատարանը, որն ավելի վստահելի էր, քան դատախազությունը-դատախազական համակարգը և մյուս դատարանները:
Դե, իսկ ՍԴ որոշումների որակի, դրանցում արտացոլված նոր ստանդարտների մասին խոսելն առհասարակ ավելորդ է, քանի որ նախևառաջ՝ դրանք քաղաքական առումով կարևորություն ներկայացնող գործերով «պատահականորեն» միշտ արտահայտում են իշխող ուժի տեսակետները, և երկրորդ՝ դրանք լավագույն դեպքում հիշեցնում են անբավարար գնահատված առաջին կուրսեցու կուրսային աշխատանք։
Դե ինչ, մնում է մխիթարվել այն հանգամանքով, որ շուրջ երկու տարի երկրի ամբողջ օրակարգը Հրայր Թովմասյանի շուրջ ձևավորելու, պատերազմող երկրում ՍԴ «բարեփոխման հարցում» այդքան մեծ ներուժ ներդնելու արդյունքում՝ վերջապես ունենք նախադեպը չունեցող ՍԴ կայք՝ դե, համենայն դեպս, այդպես են վստահեցրել Արման Դիլանյանին։