Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալու ԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելը Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնաս Ճապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճը Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում Երկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել է Ռաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը Nissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները Տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Պողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղը Հայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանը

Նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալուԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելըԱպօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնասՃապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճըԿենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվումԵրկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել էՌաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականըNissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիներըՏրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՊողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղըՀայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանըԻրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքումՌուսական Ռոստելեկոմ ընկերությունը նախատեսում է կառուցել ստորգետնյա տվյալների մշակման կենտրոններԱմփոփվել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթըՊարեկները ձերբակալել են իրավախախտումը չարձանագրելու համար կաշառք առաջարկած վարորդներինԳազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունովԵրևանում նոյեմբերի 3-ին ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԱլ Այինում կմեկնարկի աշխարհի Մ20 արագ և կայծակնային շախմատի առաջնությունը․ Հայաստանն ունի 3 մասնակիցԼՂ-ից տեղահանվածների հետ հանդիպման արդյունքում Աժ-ում երեք որոշում է կայացվելՀայՓասը գրասենյակ է բացել Շիրակի մարզումԿիրանցում անցկացվեց Աբգար Նազարյանի գավաթի երկրորդ խաղարկությունըՇրջանառության մեջ է դրվում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամԿասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունըՖլորիդայի շրջանային դատարանը կրկին մերժել է Դոնալդ Թրամփի հայցն ընդդեմ The Wall Street Journal-իՎերջին 3 տարում ԿԲ-ից որակյալ կադրերի արտահոսքը կրկնապատկվել էԵրևանի մանկապարտեզների հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են YES հարթակԿենտրոնական բանկը գազի գնի հետ կապված կանխարգելիչ գործողություններ չի կարող անել2027-ին պետբյուջեի եկամուտները 2026-ի համեմատ կաճեն շուրջ 500 մլրդ դրամով․ Վահե ՀովհաննիսյանՏեղումնառատ և սառը նոյեմբեր (տեսանյութ)Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)Եթե դա տեղի ունենա, ես կդառնամ պարոն վետոHaypass.am-ը գործում է բնականոն հունովSilicon Mountains 2026․ տեխնոլոգիաներ, նորարարություն և ներդրումներ՝ մեկ հարթակումԱրարատ–Արմենիան հանդես է եկել հայտարարությամբՄեղրին ապացուցեց, որ ունի մեծ ներուժ. Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026Զվարթնոց միջազգային օդանավակայանում չվերթերի ժամային սահմանափակումներ կգործեն93 տարեկանում նա մտադիր է ևս մեկ անգամ դուրս գալ մրցահարթակ«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները գnղության դեպք են բացահայտելՀանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվությունՀՀ ներսում «գաղտի պլանի» իրագործման ռեսուրսը չկաՀավանական է` սահմանազատման արտահերթ աշխատանքներ իրականացվեն. Մհեր ԳրիգորյանՔննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության միջև մաքսային ոլորտում համագործակցության հեռանկարներըՉինաստանն ու Օմանը համագործակցության փաստաթղթեր են ստորագրել մի շարք ոլորտներումՆեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո Ալինա Չարաևան Իտալիայում կայացած մրցաշարի հաղթող էԹՐԻՓՓ նախագծի մաս է կազմելու Նռնաձոր-Կարճևան երկաթուղին Հայաստան-Կիպրոս ֆուտբոլային հանդիպման տոմսերն արդեն վաճառքում ենԲնության հատուկ պահպանվող տարածքում ծառեր են հատվելՆորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողից համաձայնություն ստանալու անհրաժեշտություն չկա․ ՄՍՇՊՀ
Կարծիք

Արցախը մենակ մի թողեք․․․

Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Պատերազմից հետո արդեն չեմ հիշում որ այցելությունս էր Արցախ։ Եվ ամեն անգամ Արցախից վերադառնալիս մի քանի օր չեմ կարողանում ուշքի գալ։ Գիտեք, այնպիսի տպավորություն է կարծես այցելում ես շատ ծանր հիվանդ կամ վիրավոր մետրիմ հարազատիդ, ով պայքարում է կյանքի համար։ Հասկանում ես, որ պետքը կողքը լինես, որ պարտավոր ես նրան այցելել, որ հիմա նրան ավելի ես պետք քան երբևէ՝ նա ունի քո կարիքը։ Բայց այցելելը յուրօրինակ համարձակություն է պահանջում։ Ուժ և կամք պետք է ունենաս, որ այցելես անկողնում գամված հարազատիդ, տեսնես նրա տառապանքները, դեմքին՝ ժպիտի ու ծիծաղի փոխարեն, տեսնես ցավ ու տառապանք․․․

Այսօր մեր հաղթանակների ու ազգային իղձերի խորհրդանիշ Արցախը դարձել է պարտության, կորստի ու ցավի խորհրդանիշ։ Ու կարևոր չէ կոկիկ ու մաքուր Ստեփանակերտում էիր, հաղթական Շուշիում, Քարվաճառում էիր՝ Թարթառ գետի ափին կամ Մռովի ստորոտում, Հադրութի անտառներում էիր թե Արաքսի հավտում, դու քո տանն էիր, քո երկրի տերն էիր, թուրքից ազատագրած հայրենիքում էիր։ Դու քեզ հաղթանակած էիր զգում։ Հիմա մնացել է մի փոքրիկ հողակտոր։ Չես ուզում հավատալ, որ այնտեղ որտեղ դու տարիուկես առաջ մոմ ես վառել, հիմա թուրքն է, որտեղ քեֆ ես արել ու քաջերի կենացն ես խմել, հիմա թուրքն է, որտեղ զոհված ֆիդայու հուշաքարի առաջ գլուխ ես խոնարհել, հիմա թուրքն է․․․ Հիշում եմ, թե մի քանի տարի առաջ որքան էի ուրախացել, երբ Բերձորի կենտրոնական հրապարակի ժանգոտած լուսացույցը փոխեցին։ Միգուցե դանդաղ, բայց կյանքը կանոնավորվում էր, արդեն խաչմերուկում լուսացույց էր աշխատում, երթևեկություն էր կարգավորում։ Իսկ երեք օր առաջ ստիպված ժամից ավել այդ հրապարակում սպասեցի մինչև ադրբեջանցիների շարասյունն անցավ ու շարժվեց դեպի Քարվաճառ։ Քարվաճառ․․․ հայոց միջնաբերդ։ Ժամանակին Վայքունիկի մելիքներն այնքան հզոր էին, որ Ջրաբերդի մելիքներին օգնության էին հասնում, որ թուրքերից ու պարսիկներից պաշտպանվեն։ Իսկ հիմա Քարվաճառում մի քանի հայ հոգևորական է մնացել, որ թուրքի գերության մեջ հայտնված Դադիվանքում խունկ ծխեն ու առ աստված աղոթեն․․․

Մանուկյան Գեղամի հետ Արցախում էինք։ Զրուցել ենք զինվորականների հետ, թուրքի դիրքից մի քանի մետր հեռավորության վրա այգի մշակող շինականի հետ, գործարարների հետ, պատգամավորների ու զինվորականների հետ։ Երկար խոսել ենք Քաշաթաղի ու Աղավնոյի վարչական ղեկավարի հետ։ Մարդկանց խեղդում է անորոշության զգացումը։ Ի՞նչ է լինելու վաղը։ Ի՞նչ կարգավիճակ կունենա Արցախը, կվերադառնա՞ն Շուշի ու Հադրութ, որտեղո՞վ է անցնելու նոր «Լաչինի միջանցքը», որքա՞ն են մնալու ռուսները և վերջապես՝ ու՞ր է Հայաստանը։ Արցախի շուրջ սարսափելի գործընթացներ են ընթանում։ Հայաստանն ու Արցախը կապող հանգույցները հատիկ առ հատիկ քանդվում են։ Հայաստանի իշխանությունները չեն թաքցնում, որ Արցախից ձեռք են քաշել։ Փորձում են իրենց դավաճանությունն արդարացնել պատմական փաստերն աղավաղելով ու նախորդներին բոլոր հնարավոր ու անհնար մեղադրանքներ առաջադրելով, ստելով, դեմագոգիայի նոր բարձրունքներ նվաճելով։ Հասարակությունը, մեծամասամբ․ իներտ է։ Այս ընթացքում Արցախը պոկում են Հայաստանից; Թուրքեր միայն ճանապարհներ ու օդանավակայաններ չեն կառուցում։ Աղդամի խաչմերուկում նոր ենթակայան են կառուցել։ Ինչու՞․ ու՞մ համար։ Ինչը զենքով չնվաճեցին, փափուկ ուժով են ուզում կլանել; Եթե նոր միջանցքը կառուցվի, Արցախը կդառնա կղզյակ թշնամական Ադրբեջանի խորքում։ Կառավարության ներկայացուցիչները մի քանի ամիս առաջ պնդում էին, որ այդ ուղղությամբ դեռ քայլեր չեն ձեռնարկվում, իսկ հիմա արդեն նոր ճանապարհի տեղն են որոշում․․․

Կանգնած ենք Արցախը կորցնելու վտանգի առաջ, լուրջ և իրական վտանգի առաջ․․․ Ի՞նչ անենք։ Կամ պետք է երեսներս շրջենք, որ չտեսնենք հոգեվարքի տառապանքները, կամ պետք է մեր եղբոր հետ լինենք, մեզանից կախված ամեն ինչ անենք, որ մեր խոցված եղբայրն ապաքինվի, ցավը փոխվի հույսի, իսկ հուսյը հաղթանակ երկնի։ Ինչու՞ եմ սա ասում։ Գիտեմ դժվար է Արցախ գնալը։ Դժվար է հոգեպես։ Շատերը նաև Արցախ այցելելն այլևս անվտանգ չեն համարում։ Այդպես չէ, ճանապարհը բաց է։ Արցախում ձեզ սպասում են, հույսով սպասում են։ Տարվա մեջ գոնե մի անգամ, մի քանի օրով Արցախ այցելեք։ Արցախը մենակ մի թողեք․․․