2 օր է ԲԴԽ-ԱԱԾ-գործակալական ցանց-Դավիթ Արղամանյան-դատախազություն օպերացիա է տեղի ունենում Բախշիյանի գործով. Փաստաբան
Խիստ հավաստի տվյալներով արդեն 2 օր է ԲԴԽ-ԱԱԾ-գործակալական ցանց-Դավիթ Արղամանյան-դատախազություն օպերացիա է տեղի ունենում դատավոր Բախշիյանի գործով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Երեմ Սարգսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Բոլորը հասկացել են, որ մեծ, շատ մեծ ապօրինություն են արել, այս օրերին լսել են տարբեր հմուտ իրավաբանների հրապարակային կարծիքներ ու փորձում են իրենց բացերը փակեն։
Այլ հնար չունենալով, ստիպված դիմել են ԱԱԾ գործակալական ցանցի օգնությանը, որպեսզի վերածեն Բախշիյանի դեմ ցուցմունք տվող վկաների։
Նաև Բախշիյանի դատական ակտերից հնարավոր դժգոհների են փնտրում։
Տղերք ապօրինության սլացող գնացքի պատուհանից մի վայրկյան նայեք ձեր խղճին ու հարցրեք՝ արժի՞ արդյոք (ու՞մ համար և ինչու՞)։
Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը թույլ է տվել դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել եւ ազատությունի զրկելու համաձայնություն տալ:
Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու հիմքն այն է, որ նա, ըստ ԱԱԾ-ի, խափանման միջոցի կարգ է խախտել։
Հայտնի է, որ գործով ամբաստանյալը դատական նիստին չի ներկայացել, պաշտպանյալը հայտնել է, որ նա հրաժարվում է ներկայանալ դատարան, դատավոր Բախշիյանն էլ ամբաստանյալին կալանավորելու վերաբերյալ որոշում է կայացրել։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ գլխավոր դատախազը ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, ՀՀ ԲԴԽ-ին ներկայացրել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն եւ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդություններ:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Երևանի Կենտրոնում պետության սեփականության իրավունքն է վերականգնվել 51,9 քմ նկուղային տարածքի և հողամ...
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր