Եթե բարձր որակներ ունեցողներին չկարողացանք բերել ԶՈՒ, առաջիկա 3-5 տարում բանակում նոր մեծ ճգնաժամ է սպասվում.Աբրահամյան
Զինված ուժերի բարեփոխումների հիմքում պետք է լինի մարդը՝ զինվորականը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Սա նշանակում է, որ եթե զինվորականի մասնագիտական պատրաստության, ստորաբաժանումների մարտունակության և սոցիալական ամուր երաշխիքների հարցերը չի լուծվում, ապա փոփոխությունների մնացած տարրերն ունեն 0-ական արժեք։
Առանց զինվորական մասնագիտության գրավչության բարձրացման բանակում որևէ արդյունավետ ռեֆորմի հնարավորություն չկա՝ անկախ նրանից, թե ինչ տեխնիկա, սպառազինություն ձեռք կբերվի կամ սննդի որակը ինչ մակարդակի կհասցվի։
Եթե ինտելեկտ, գիտելիք, հայրենասիրության բարձր որակներ ունեցող անձանց չկարողացանք բերել զինված ուժեր, ապա առաջիկա 3-5 տարվա ընթացքում բանակում նոր խոշոր ճգնաժամ է սպասվում, շատ ավելի ծանր, քան ունեցել ենք 2018 իշխանափոխությունից և 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո»:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար