Վոլգոգրադում ոստիկանությունը որոնում է մեքենաների դիմապակուն «խաչված» երթևեկող տղամարդկանց (Տեսանյութ)
ՌԴ Վոլգոգրադում Ոստիկանությունը որոնում է տղամարդկանց, ովքեր կաշվե գոտիներով մեքենաների դիմապակուն ամրացված երթևեկում էին քաղաքի ավտոճանապարհներով: Այս մասին հայտնում է LifeNews-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ տղամարդիկ այդ ամենը տեսանկարել և տեղադրել են համացանցում և այժմ Ոստիկանությունը որոնում է նրանց՝ տեսանյութում պարզ երևացող պետհամարանիշերի օգնությամբ:

















































