Հարց դհոլչուն
Հարց դհոլչուն
Մի շարք ընդդիմադիր գործիչների կալանքից ազատած դատավոր Բորիս Բախշիյանին ցանկանում են կալանավորել, միջնորդությունը ներկայացրել է դատախազությունը, թույլտվությունը տվել է ԲԴԽ-ն։ Պատճառն այն է, որ նա կալանավորել է մի նիկոլականի, որը շարունակ դատական նիստերին չի ներկայացել․ այսինքն՝ մեղադրյալի բացակայության պայմաններում կալանք է տվել։
2019 թվականի հունիսի 25-ին վերաքննիչի դատավոր Արմեն Դանիելյանը որոշեց կալանավորել Ռոբերտ Քոչարյանին։ Դատավորը անգամ իրավունք չտվեց պաշտպանվող կողմին պաշտպանել իրեն, լսեց միայն դատախազներին, գնաց ու որոշում կայացրեց։
Բախշիյանին ասում են՝ դու առանց մեղադրյալի ներկայության կալանք ես տվել, իսկ Դանիելյանը կալանք է տվել ձևական ներկայությամբ։ Անգամ դատախազներն ասացին, որ Դանիելյանի արածն աննախադեպ է։ Իսկ որ առանց մեղադրյալի ներկայության կալանք են տալիս, դա աննախադեպ չէ։
Պարոն Դավթյան, ինչո՞ւ դատախազությունը քայլեր չի ձեռնարկում ու չի դիմում ԲԴԽ-ին՝ Արմեն Դանիելյանին կալանավորելու թույլտվություն ստանալու համար։ Հիմա էլ ուշ չէ, ի դեպ, կարող է անել։
Թե՞, երկակի ստանդարտները շարունակվում են։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար