Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալու ԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելը Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնաս Ճապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճը Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում Երկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել է Ռաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը Nissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները Տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Պողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղը Հայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանը

Նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալուԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելըԱպօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնասՃապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճըԿենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվումԵրկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել էՌաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականըNissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիներըՏրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՊողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղըՀայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանըԻրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքումՌուսական Ռոստելեկոմ ընկերությունը նախատեսում է կառուցել ստորգետնյա տվյալների մշակման կենտրոններԱմփոփվել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթըՊարեկները ձերբակալել են իրավախախտումը չարձանագրելու համար կաշառք առաջարկած վարորդներինԳազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունովԵրևանում նոյեմբերի 3-ին ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԱլ Այինում կմեկնարկի աշխարհի Մ20 արագ և կայծակնային շախմատի առաջնությունը․ Հայաստանն ունի 3 մասնակիցԼՂ-ից տեղահանվածների հետ հանդիպման արդյունքում Աժ-ում երեք որոշում է կայացվելՀայՓասը գրասենյակ է բացել Շիրակի մարզումԿիրանցում անցկացվեց Աբգար Նազարյանի գավաթի երկրորդ խաղարկությունըՇրջանառության մեջ է դրվում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամԿասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունըՖլորիդայի շրջանային դատարանը կրկին մերժել է Դոնալդ Թրամփի հայցն ընդդեմ The Wall Street Journal-իՎերջին 3 տարում ԿԲ-ից որակյալ կադրերի արտահոսքը կրկնապատկվել էԵրևանի մանկապարտեզների հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են YES հարթակԿենտրոնական բանկը գազի գնի հետ կապված կանխարգելիչ գործողություններ չի կարող անել2027-ին պետբյուջեի եկամուտները 2026-ի համեմատ կաճեն շուրջ 500 մլրդ դրամով․ Վահե ՀովհաննիսյանՏեղումնառատ և սառը նոյեմբեր (տեսանյութ)Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)Եթե դա տեղի ունենա, ես կդառնամ պարոն վետոHaypass.am-ը գործում է բնականոն հունովSilicon Mountains 2026․ տեխնոլոգիաներ, նորարարություն և ներդրումներ՝ մեկ հարթակումԱրարատ–Արմենիան հանդես է եկել հայտարարությամբՄեղրին ապացուցեց, որ ունի մեծ ներուժ. Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026Զվարթնոց միջազգային օդանավակայանում չվերթերի ժամային սահմանափակումներ կգործեն93 տարեկանում նա մտադիր է ևս մեկ անգամ դուրս գալ մրցահարթակ«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները գnղության դեպք են բացահայտելՀանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվությունՀՀ ներսում «գաղտի պլանի» իրագործման ռեսուրսը չկաՀավանական է` սահմանազատման արտահերթ աշխատանքներ իրականացվեն. Մհեր ԳրիգորյանՔննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության միջև մաքսային ոլորտում համագործակցության հեռանկարներըՉինաստանն ու Օմանը համագործակցության փաստաթղթեր են ստորագրել մի շարք ոլորտներումՆեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո Ալինա Չարաևան Իտալիայում կայացած մրցաշարի հաղթող էԹՐԻՓՓ նախագծի մաս է կազմելու Նռնաձոր-Կարճևան երկաթուղին Հայաստան-Կիպրոս ֆուտբոլային հանդիպման տոմսերն արդեն վաճառքում ենԲնության հատուկ պահպանվող տարածքում ծառեր են հատվելՆորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողից համաձայնություն ստանալու անհրաժեշտություն չկա․ ՄՍՇՊՀ
Կարծիք

Նախագահի չիրացված պոտենցիալը փախուստ էր հայկական շահերից. Սոս Հակոբյան

«Նախագահի չիրացված պոտենցիալը փախուստ էր հայկական շահերից…» Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը: «Երբ Արմեն Սարգսյանը խոսում էր լիազորությունների բացակայության մասին՝ հիմնավորելով, ըստ էության, իր, ավելի շուտ՝ նախագահական պաշտոնի անպետքությունը, պետք է հիշել նույն ժամանակահատվածում գործող մեկ այլ պաշտոնյայի՝ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանին: Երկու պաշտոններում էլ գործող անձինք չունեն գործադիրին հատուկ կամ այդ որոշումների վրա ազդող լիազորություններ: Երկուսի դեպքում էլ այդ կանոնից ամենաիրական բացառությունը (որոշումների վրա ազդելու տեսանկյունից) Սահմանադրական դատարան դիմելու լիազորությունն է:

Բազմիցս Հանրապետության նախագահը հրաժարվել է դիմել Սահմանադրական դատարան (ինչ-որ տեխնիկական պատճառներ կամ բացատրություններ առաջ բերելով), երբ հնարավորություն է եղել կանխել Սահմանադրության ոտատակ տալը (օրինակ՝ Սահմանադրական դատարանի կազմի փոխելը Սահմանադրության նորմերին հակառակ) կամ տեղի ունեցող քաղաքական ճգնաժամը հանգուցալուծել ոչ ի օգուտ կապիտուլյացիոն և աղետաբեր իշխանություններին (օրինակ՝ Գլխավոր շտաբի պետին պաշտնոից ազատելու իրավական ակտը ՍԴ չուղարկելը): Էլ չեմ խոսում դա անելու եղանակի ապօրինի լինելու մասին, երբ նախագահը ասում էր, որ համաձայն չէ ակտի ասելիքի հետ կամ նույնիսկ սահամանդրականության խնդիր է տեսնում, բայց չստորագրելու որոշում է կայացնում, որպեսզի իրավական ակտը ուժի մեջ մտնի իրավունքի ուժով: Վերջին կտորի մասին, այն է, որ Նախագահը իրավունք չունի չստորագրելու սահմանադրական վերահսկողության առարկա իրավական ակտը, խոսել են նաև շատ գիտնականներ, ինչի պատճառով հարցի վրա չաժե շատ ծանրանալ

Բացի Սահմանադրական դատարան դիմելուց և այլ կարևոր գործերից ՄԻՊ-ը իրականացնում էր փաստահավաք աշխատանանքներ, հատկապես սահմանին ապրող քաղաքացիների իրավունքների պաշտպանության առումով: Որն ավելի կարևոր է, ՄԻՊ-ը փաստահավաք աշխատանանքերի վերլուծության արդյունքում առաջարկներ էր ներկայացնում միջազգային հանրությանը, ՀՀ իշխանություններին և բազմաթիվ դեպքերում կոշտ քննադատություն էր հայտնում մարդու իրավունքները չհարգող կամ անգործություն ցուցաբերող պաշտոնյանների հասցեին: Միջազգային հանրության հետ աշխատանքի մասով ՄԻՊ ամենահետաքրքիր օրինակներից մեկը ՀՀ և Ադրբեջանի միջև ապառազմականացված գոտու գաղափարի հեղինակումն էր և հետևողական առաջ տանումը: Արդյո՞ք Նախագահը չէր կարող բազմաթիվ խնդիրների, սուր անկյունների մասին խոսել հրապարակային կերպով ժողովրդի հետ, խոսել իշխանության հետ, քննադատել, եթե հարկն է իշխանության հակապետական քայլերը: Մեկ բառով, եթե ասենք՝ պայքարեր հանուն երկրի շահերի:

Այս դեպքում, նախագահը ուներ առավելություն ՄԻՊ-ի նկատմամբ. Նա ուներ պետության գլխի ստատուս և պաշտոնի անհամեմամատ բարձր, քաղաքական հեղինակություն, էլ չեմ խոսում իր անձնական կապերի մասին: Ինձ կարող են, ասել Հանրապետության նախագահը միևնույնն է բան չէր կարողանա փոխել…
 Նախևառաջ նախագահը հրապարակային խոսելով կառավարության անթույլատրելի սխալների մասին, միջազգային ատյանների մոտ բարցրաձայնելով Ադրբեջանի հանցագործ և թշնամական վերաբերմունքը ՀՀ նկատմամբ, մի կողմից, որպես պետության ևս մեկ գործիք կծառայեր ՀՀ շահերի սպասարկմանը, իսկ մյուս կողմից՝ կնպաստեր մեր բնակչությանը՝ իրերի իրական դրությունը բացատրելու, կրթելու, այդ մարդկանց մոտ իշխանություններին ուղղված ճիշտ պահանջմունքներ ձևավերու բացառիկ կարևորության գործին:

Միայն այս կարևոր նպատակներին ծառայելու անխոնջ և անձնազոհ մի քանի տարիներ անցկացնելու արդյունքում Հանրապետության նախագահը իրավունք գուցե ունենար նախագահական նստավայրից, այլ ոչ թե անհայտ ծակուծուկերից, ուղերձով դիմել ժողովրդին՝ ներկայացնելով հաշվետվություն արվածի մասին, ինչպես նաև բացատրելով հետագա աշխատանքը շարունակելու անհնարինությունը, կամ հրաժարականի միջոցով մարդկանց սթափեցնելու գործին ևս մեկ ներդրում ունենալու անհրաժեշտությունը: Հետևաբար, ամենակարևոր խնդիրը ճիշտ նպատականեր և շարժառիթներ ունենալու մեջ է, իսկ Նախագահի չիրացված պոտենցիալը ուղղակի փախուստ էր հայկական շահերից»: