Հիմնական դիսկուրսները աստիճանաբար տեղափոխվում են «ստամոքս-ապրուստ-ֆինանսներ-ֆինանսավորում» հարթություն
Նկատե՞լ եք, հիմնական դիսկուրսները աստիճանաբար տեղափոխվում են «ստամոքս-ապրուստ-ֆինանսներ-ֆինանսավորում» հարթություն։ Այս ամենը պատահական չի արվում: Հանրային գիտակցությունը դարձյալ կենտրոնացվում է «լավ ապրելու» պրոյեկտի վրա, որպեսզի կյանքի կոչեն թուրքերի հետ ներդաշնակ ապրելու, առևտրից բավականաչափ եկամուտներ ստանալու իրենց «Ապագա կա»-ն։
Այս քաղաքական սպեկուլյանտները, որոնք ոչ Հայրենիք են ճանաչում, ոչ Ազգ, այսօրինակ հարցեր բերելով հանրային քննարկումների դաշտ, ազգային ինքնության, ավանդույթների, հայրենաճանաչման և բարձր գիտակցության խորը կրիզիս են ստեղծում: Եվ դա արվում է ծրագրված, հստակ նպատակով՝ վերջնականապես երկիրը խեղդելու համար:
Կոչ եմ անում բոլոր իրական ընդդիմադիր ուժերին և ժողովրդին. Չտրվե՛ լ այս դավադիր իշխանության խայծերին, չմտնել նյութական, սոցիալական հարցերի շուրջ քննարկման տիրույթ: Առա՛ ջ տանել ազգայինը, պայքարե՛ լ ազգային պետության ստեղծման, ազգային զարթոնքի և պետականության պաշտպանության գաղափարների համար։ Մենք պետք է բացատրենք հանրությանը, որ Ազգային ողնաշարով պետականություն ստեղծելու դեպքում բոլոր հարցերը, այդ թվում տնտեսական, բնականաբար լուծվելու են, իրենք ոչ միայն լավ են ապրելու, այլև անվտանգ ու պաշտպանված։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար